Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նակագիրը, նրա կալվածները թագավորը պարգևեց նրա որդի Խաթլուբուղային և սպարապետության պատվի բարձրացրեց։ Որդին ևս հոր նման ազդեցիկ ու կարող անձնավորություն էր։ Նրա հետ նույնպես խաները հաշվի էին նստում և հաշվի առնում նրա կարծիքը Վրաստանի թագավորներ նշանակելիս… Պատահական չէ, որ Դիմիտրե թագավորը, դիմելով Խութլուբուղային, ասում է. «եթե կարող ես մահվանս ժամին խանի առաջ օգնիր ինձ, իսկ եթե չես ուզում փրկիր կրտսեր որդուս Դավթին, որպեսզի չսպանի նրան բարկությամբ լեցուն խանը»։

1289թ. գլխատեցին Դիմիտրեին (Դեմիտրե 2-րդ, Անձնազոհ), որին մոնղոլները մեղադրում էին իլխանի դեմ ապստամբություն բարձրացնելու մեջ։ Վրաց գահը մնաց թափուր։ Ըստ վրաց ժամանակագրի, Արղուն խանն իր մոտ է կպնչում էսութլուբուղային և ասում. «Ջնջեցի, ահա, իմ բոլոր թշնամիներին, ինչպես և քո թշնամի Դիմիտրե թագավորին, և արդ այլևս թագավոր չկա։ Կատարիր ինչ խոստացել էիր ինձ։ Բեր ափխազների թագավորի որդուն, թող նա թագավոր դառնա, այն ժամանակ տնօրինությանդ կհանձնեմ ողջ Վրաստանը, վարիր ինչպես կամենաս…» (Տես «Վ.Ժ.» էջ 159)։ Խութլուբուդան բերեց Նարին Դավիթի տղային Վախթանգին (Ռուսուդանի թոռանը) և Արղունը վրաց գահը հանձնեց Վախթանգին։ Իսկ վերջինս որպես երախտագիտության նշան «… Խութլուբուղային բարձրացրեց աթաբեկության ու ամիրսպասալարության պատվի, երկու պաշտոնն էլ շնորհեց, նաև թագավորության (արքունիքի) վարումը» (Տես «Վ.Ժ.» էջ 160)։

Երբ 1292թ. կարճատել թագավորելուց հետո մահացավ Վախթանգը, նորից Խութլուբուղայի առաջադրած թեկնածուն կառափնված Դիմիտրեի որդին Դավիթը, գահ բարձրացավ, որի հետեւանքով էլ 1293թ. մոնղոլների կողմից Խութլուբուդան մահապատժի ենթարկվեց…

Հետագայում ևս շարունակվում էին հայ-վրացական նմանատիպ հարաբերությունները։

Մենք փորձեցինք Վրաստանում 100 տարի տևած մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի քանի դրվագներ ներկայացնելով ցույց տալ մեր երկու եղբայր ժողովուրդների սերտ համագործակցությունը։