Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՍԿ ՄԵՆՔ ԼՌՈՒՄ ԵՆՔ,

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

«Առավոտ»
23 փետրվարի 1999թ.

Վերջին տասնամյակներում Վրաստանում լույս տեսնող գրքերում և վրացական մամուլում տպագրվում են Վրաստանի պատմական քարտեզներ ու վրացագիտական հոդվածներ, որոնց մասին չի կարելի լռել ու անտարբեր մնալ, որովհետեւ դրանք խիստ կողմնապահ են, հակագիտական և ուղղված են հայ ժոդովրդի դեմ։

1980թ. Թբիլիսիում «Խելովճեբա» («Արվեստ») հրատարակչության կողմից լույս տեսած Ակակի Գելովանու հեղինակած «Հավերժ կենդանի արվեստ» վերնագրով գրքի 66-րդ էջում զետեղված է մի զարմանահրաշ քարտեզ, որը կոչվում է «Հին Վրաստան»։ Այն վերաբերում է Ք.ա. երկրորդ հազարամյակին և իր մեջ ընդգրկում է ամբողջ պատմական Հայաստանը, Անդրկովկասը և մի բան էլ ավելի... (այս մասին գրել ու քարտեզն էլ զետեղել ենք «Առավոտ» օրաթերթի 20.8.98թ. համարում)։

Վրաց պատմաբանների երևակայության եւ նպատակամիտվածության շնորհիվ կատարվել է ևս մեկ «հայտնագործություն», միանգամից Հայկական լեռնաշխարհի կեսը (հնդեվրոպական ցեղերի և նախահայերի նախահայրենիքը) վերածվել է նախաքարթվելական ցեղերի նախահայրենիքի...

1980թ. “Знание сила" ամսագրի երկրորդ համարում տպագրվեց Ա. Օրլովայի “Индоевропейцы. Кто они? Откуда они?” հոդվածը, որը տեղեկացնում է, որ սույն տարում (1980թ.) լույս է տեսնելու Թամազ Գամղրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի “Индоевропейский язык и индоевропейцы” երկհատորանոց մենագրությունը։ Ս. Օրլովան համառոտակի մեկնաբանում է աշխատությունը՝ հոդվածի սկզբից մեջբե- րելով գրքի հիմնական եզրակացությունը. «... Մեր աշխատանքի հիմ- նական եզրակացությունը, որը վերաբերում է հնդեվրոպացիների նախահայրենիքին, այն է, որ այն գտնվել է ոչ Կենտրոնական Եվրոպայում և ոչ էլ Սև ծովի հյուսիսային ափին, այլ Արևմտյան Ասիայի հյուսիսում (Անդրկովկասից հարավ և Կետրոնական Միջագետքից հյուսիս)»: