(1616)»։ Ի դեպ, այս Ս. Քառասունք Մանկանց եկեղեցին թվով երկրորդ հայկական եկեղեցին էր, որը կառուցվել էր Հալեպում (առաջինը Ս. Աստվածածին եկեղեցին էը XV դ. կառուցված), որին կից կառուցվեց նաեւ առաջնորդարան եւ հյուրատուն, ուր օթեւանում էին ինչպես առեւտրականները, այնպես էլ Հալեպի վրայով Երուսաղեմ Տիրոջ գերեզմանին ուխտի գնացող բազմաքանակ ուխտավորների քարավանները։ Բացի այդ, երկրորդ եկեղեցու կառուցման անհրաժեշտությունն զգացվում էր, որովհետեւ XVI-XVII դդ. Ջուղայից, Երեւանից, էրզրումից եւ այլ վայրերից գաղթած հայերով հայ բնակչությունն աճել էր Հալեպում եւ 1616 թ. կազմում էր 300 տուն, այն շարունակում էր հարաճուն կերպով աճել, եւ մեկ եկեղեցին արդեն չէր բավարարում քաղաքի հայ բնակչությանը…
Հաջորդ վավերագիրը խոջա Սանոսի եւ նրա գերդաստանի մասին Չալապիներ Սանոսի եւ նրա որդու Սկանտարի կողմից 1620 թ. Հալեպում պատվիրված Շարակնոցի չափածո հիշատակարանն է, որտեղ բացի «բարեպաշտաւն իշխանն արի, խոճա Սանոսըն պանծալի» հիշ- վում են նաեւ նրա որդին «Նորաբողբոջ պատանեակ» Սկանտար Չալապին, պարոն Սանոսի կինը խաթուն Շահմելիքը, «մահդասի մայր Վարդխաթունը» եւ եղբայրները։
1624 թ. Սանոս Չալապին պատվիրում է մեկ ուրիշ Ավետարան եւս և այն նույնպես նվիրում Ս. Քառասունք եկեղեցուն: Գրիչը Վարդանն է, որը, հավանաբար, վերոհիշյալ 1616 թ. Ավետարանը եւս ինքն է գրել։ Հիշատակարանի առաջին կեսը կրկնում է 1616 թ. պատվիրված Ավետարանի հիշատակարանն ամբողջովին, իսկ երկրորդ կեսում հիշատակվում են խոջա Սանոսի հայրը «մահդասի» Կիրակոսը, մայրը, կողակիցը եւ «պանծալի» որդին Ըսկանտար (Սկանտար) Չալապին…
Խոջա Սանոսի գործունեության շրջանակները գնալով ընդլայնվում են, հատկապես, երբ նա 1629 թվականին տեղափոխվում է էրզրում (Կարին)։ Սովորաբար մետաքսով բեռնավորված հայ վաճառականների քարավանները Հալեպ էին ժամանում էրզրումի վրայով։ Եվ ահա, Սուլթան Մուրադի եւ նրա վեզիր Խոսրով փաշայի հրամանով, Սանոսը նշանակվում է Էրզրումի մաքսատան պետ։ Այս մասին մենք իմանում ենք XVII դ. մատենագիր Հակոբ Կարնեցու «Շինված Կարնոյ քաղաքի» աշխատությունից (տես. Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ., հատոր II, կազմ. Վ.Ա. Հակոբյան, էջ 564-566)։ «Սանոս Չէլէպի ոմն բարէպաշտօն Հալապցի եկեալ ի քաղաքս Կարին ՌՀԸ (1629)թուին,
― 66 ―