Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ մեր «քարոզրությունը», որը փաստորեն գոյություն չունի, միշտ հանդես է գալիս հետապնդողի դերում... Երբեմն առանձին անհատներ մեր սակավատիրաժ հայերեն որեւէ թերթի միջոցով փորձում են «խոսքը տեղը դնել», եւ ցույց տալ, որ ադրբեջանցիները «սխալ բաներ են ասում», այն դեպքում, երբ անհրաժեշտ է պետականորեն կազմակերպված քարոզչություն ծավալել եւ միշտ նախահարձակ լինել...

Իրականում ովքե՞ր են «ադրբեջանցիները»։ Գիտությանը քաջ հայտնի է, որ սելջուկ թուրքերը 11-րդ դարում օդուզ-թուրքերի հետ միասին Իրանի վրայով ներխուժեցին Անդրկովկաս, Հայկական լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա։ Այնուհետեւ, 14-15-րդ դդ. նրանց թվաքանակը նշված տարածքներում ավելացավ ակ-կոյունլու եւ կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տարածաշրջան ներթափանցելու հետեւանքով; Այս թուրքախոս ցեղերի հետնորդները «ադրբեջանցիները», լեզվական ոչ մի կապ չունեն Գովկասի եւ Փոքր Ասիայի ժողովուրդների հետ։ Նրանց լեզուն պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական լեզվախմբի հարավ-արեւմտյան ճյուղին։

Թուրքալեզու «ադրբեջանցիները» տեղաբնակներից (հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հայերից, Կովկասի ժողովուրդներից) խիստ տարբերվում են ոչ միայն լեզվով, այլեւ մարդաբանական կազմվածքով։ Ըստ Վ. Պ. Ալեքսեեւի (տես՝ 6. В. П. Алексеев “Происхождение народов Кавказа”.изд. “Наука”, М., 1974Г., ст.204-207) ադրբեջանցիները մարդաբանական կազմվածքով պատկանում են հնդկա-աֆղանական ռասայի պոպուլիացիայի կասպիական խմբին։

Ալեքսեեւը գրքի «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ծագումը» վերնագրի տակ պարզ գրում է. «...Այնպես, ինչպես պոպուլյացիայի կասպիական խմբի մերձավոր կազմաբանական (морфологическое) համանմանությունները նկատվում են Աֆղանստանի եւ Հյուսիսային Հնդկաստանի բնակչության մեջ, ուստի ադրբեջանցիների նախնիներին հարկավոր է փնտրել այն հնագույն ժողովուրդների մեջ, որոնցից միաժամանակ սկիզբ են առել նուրիստանցիները եւ Հյուսիսային Հնդկաստանի շատ ժողովուրդներ»։ Դե, ուրեմն պ. ադրբեջանցի «պատմաբաններ», ձեր նախնիներին մի փնտրեք Արեւելյան Անդրկովկասում (Կովկասում ընդհանրապես),Հայկական լեռնաշխարհում, Իրանում։ Այդ տարածքների բնիկների հետ ոչ լեզվական առնչություններ ունեք, ոչ էլ մարդաբանական-արյունակցական։ Ձեր ցեղին չեն խառնվել (թե–