[[Կատեգորիա:]]
Սիրելի Թորոս,
Դժուար է հաւատալ, որ. դու էլ բոլորեցիր ծննդեանդ 75 ամեակը, բայց քանի որ ծխամատեանները յամառօրէն այդ են հաւաստում, ուրեմն փաստենք, որ քո աոաջին երիտասարդութիւնը ձգւում է մինչեւ 75 աարեկանը: Դու' մտաւորական գործչի բացառիկ տեսակ, որ միշտ եղել եւ մնում է գրական-հասարակական-ազգային անցուդարձի կիզակետում, Թորոս Հայը' քո զուլալ, անթեք Սասնոյ ու բեղուն արարումի հրաշալի սաղարթով։ Դու' հայ գրողի իւրատեսակ խորհրդանիշդ․ անկախ քաղաքական ու ընկերային եղանակի ջլատիչ տաքուսառից, արդէն քանի՜ տասնամեակ, կարեւոր դերակատարութեամբ բանուկ ես պահում Հայրենիք-Սփիւռք կամուրջը: Դու' յաւերժական թափառողդ, երկփեղկուած ժողովրդի հոգեւոր շաղախի փնտռտուքով, հայեացքդ մշտապէս սեւեռուած է այն հզօր մագնիսին, որ հայրենիք է կոչւում եւ որի ձգողութեան ձիրում բոլոր ճամբաները ի վերջոյ Երեւան են բերում ամէն մի այցդ դարձնելով նոր գիրք: Դու' մի ամբողջ գրադարան կազմող քո հատորներով, որ սերունդներ են դասաիարակուել, քո պոէզիայով, արձակով, Էսսեներով, ուղեգրութիւններով, թարգմանութիւններով, քո հասարակական-մշակութային անձնուէր ջանքերով: Թորոս լինելու քո ի վերուստ կոչմամբ: Դու' Հայաստանի լիազօր դեսպան Սփիւռքում եւ Սփիւռքի արտակարգ դեսպանը Հայաստանում: Եւ Հայրենիքը չի կարող նայիրեան սիրով չգուրգուրել իր զաւակին, որ ամէն ձմեռ գալիս է մրսելու իր հետ եւ մի աղիւս դնելու երկրի վերազարթօնքի շէնքին: Եւ Սփիւռքը չի կարող երախտագէտ սիրով չմեծարել իր զաւակին, քանզի համաշխարհայնացման յորձանքի բոլոր աւերներն ասես անցնում են քո փխրուն սրտի միջով' խնայելով ազգի բարոյական պաշարը: Ահա թէ ինչու, սիրելի Թորոս, աշխարհասփիւռ բոլոր գրչակիցներիդ անունից ջերմօրէն շնորհաւորելով քո երրորդ 25 ամեակը, մաղթում եմ քեզ միշտ ապրել Թորոսավայել' ստեղծագործութեամբ, կեանքով. կրակով. Հայրենիքով:
ԱԵԻՈՆ ԱՆԱՆԵԱՆ Հայաստանի Գրողների Ս՚իութեան Նախագահ
Փետրուար 27, 2003
18