Վստահ եմ աւելի քան Թորոս Թորանեանի Վանին նուիրուած ուղեգրութիւններր կը մտնեն հայ գրականութեան պատմութեան մէջ ամէնից առաջ իրենց բարձր գրական ու գեդարուեստական արժանիքներով, եւ որպէս նաեւ փնտռուելիք յուշագրութիւններ' ոչնչով չփոխարինուող' գալիք սերունդների համար...
Թորոս Թորանեանն ինձ ներկայանում է որպկս փորձուած վարպետ նաեւ տիալոկի' երկխօսութեան: Ես դրա վրայ ուշադրութիւն եմ դարձեալ սկզբից եւեթ Թորանեանի երկխօսութիւններր հոյակապ են' կենդանի, անմիջական... Դրանք ինքնանպատակ չեն եւ չեն սահմանափակւում իրադարձութիւնների նկարագրութեամբ միայն, դրանք բնութագրեր են նաեւ, զուսպ, խտացուած միջոցներով ստեղծուած, մի բառ, մի բացագանչութիւն րնդամէնր... ու մարդու բնութագիրդ, նրա ով եւ ինչ լինելդ պատրաստ է: Այդպիսի երկ- խօսութիւն֊բնութագիր ստեղծելու համար պիտի ունենալ սուր աչք, ուշիմ, պրպտուն հայեացք, կերպար կերտելու կարողութիւն... Ու հակիրճ, բառային կուտակումներից զերծ գրելառճ նաեւ... Այդ ամէնր Թորանեանին յաջողւում է, եւ դա կարոդ է դեռ պետք գալ շատ շատ ուրիշ բաներում...
Որտեղի՞ց է այնուամենայնիւ Թորոս Թորանեանի այս անսպառ էներգիան, տարիների հետ չթուլացող, չմարող եռանդը... Եւ ի՞նչն է այս անզուսպ, շռնդալից խանդավառութեան ադբիւրը... Իմ խորդ համոզմամբ' հայրենասիրութիւնը, նրա անպարփակ, անկառավարելի ներաշխարհն ամբողջովին կլանած հայրենասիրութիւնը... Իր ժողովրդի անցեալի տարած ու քաշած տառապանքներն ու ներկայ վիճակի հոգսերդ հանգիստ չտուող մտքերն ու ապրումները... Այսպիսի մարդու գրիչդ չի կարող հանգիստ շարժուել տողերի վրայով...
Իմ ազնիւ բարեկամ, ինչպէս տեսնում ես, իմ ասելիքդ շատ աւելի հեռու գնաց այն խնդրից, ինչդ եղաւ պատճառդ մեր երկխօսութեան... Շնորհակալ եմ բախտից այս ամէնի համար... Ինձ մնում է մաղթել քեզ անսպառ կորով, առաջուան պէս չթուլացող ոգեշնչում, պայծառ միտք... Այս ամէնի լինելու դէպքում բեղուն գրիչդ կր գայ ինքնիրեն...
Ես յոյս ունեմ նաեւ, որ երբեփցկ ինչ որ տեղ ու ինչ որ կերպ կը հանդիպենք իրար հետ ու այն ժամանակ... այն ժամանակ մենք ինքներս կ՛որոշենք թէ ինչը ինչոց է...
Գառնիի գահավէժ անդունդի եզրից յղուած ողջոյններով'
36