Էջ:A story of a generation.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Եզդիներն աշխարհի հնտգույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանում է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են, պաշտում են Մալաքե Թաուսին (սիրամարգի տեսքով)։

Եզդիներն արեւապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը։ Ըստ եզդիների ազգային օրենքների՝ եզդին ծնվում է որպես եզդի, եւ ոչ մի այլազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել։ Այն թյուր կարծիքը, թե իբր եզդիները եղել են զրադաշտականներ՝ սխալ է։ Ջրադաշտը եղել է կրոնական քարոզիչ (ազգությամբ պարսիկ, ապրել է մ.թ.ա. 635թ. եւ կապ չունի եզդիների հետ)։ Եզդիներին յազատների հետ կապելը նույնպես սխալ է։ Յազատը հին իրանական աստված է, որը ծնվել է մ.թ.ա. 3000 տարի առաջ։ Սխալ է նաեւ Եզդ քաղաքի հետ եզդիներին