Էջ:A story of a generation.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստող իր կյանքի ընկերոջը։ Բայց շփոթ է տեղի ունենում ու ձիուն հեծնում է Ամարի ազաբբաշին՝ սեւադեմ, տհաճ արտաքինով, կոլոտ-մոլոտ մի ջահել։ Տեսնելով այդ, խեղճ Գյավազը հանում է իր գլխի շալը, սկսում է հեկեկալ։ Ուզում է ետ վերադառնալ, բայց առաջը կտրում է Ամարի քուրացուն՝ Մարոն, ասելով.– «Ամարը նա չի, ազիզ ջան,– ասում է Մարոն, Տես, Ամարը էն կավալերսկի շինելով շեկ տղեն է»։ Մարոն մատնացույց է անում Ամարին, որը տեղնուտեղը հարսանիքի ցլիկի վիզը ոլորում է, գցում գետին։ «Դու ղուրբան լինես իմ քիրվա