Էջ:A story of a generation.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամարին»,– շարունակում է Մարոն, որ ազգությամբ հայ էր։ Գյավազի դեմքին ժպիտ է երեւում, առաջին հայացքից նա հավանում է շեկոտ ու սիրունադեմ Ամարին ու Մարոյին խնդրում կանչել նրան։ Ամարը մոտենում է, հարսնացուն ու նա հայացքներ են փոխանակում ու ազգային սովորությամբ հարսի համար կապած վարագույրի տակ սկսում են համբույրներ փոխանակել։ Թյուրիմացությունը շտկվում է, Ամարը եւ Գյավազը ծիծաղում են թյուրըմբռնման առիթով, եւ զուռնա-տրնգին սար ու ձոր է դմբդմբացնում։

Համատեղ կյանքի ընթացքում Գյավազը եւ Ամարը ունեցել են երեք որդի՝ Ահմադ, Ազիզ, Սահիդ եւ երեք աղջիկ՝ Բալգիզար, Զայթուն, Զալիխա։ Ամարը երկրորդ կնոջից, այսինքն՝ Սեյրանից, ունեցել է երկու որդի՝ Ասադ եւ Քյարամ, իսկ Գյավազն իր առաջին ամուսնուց ունեցել է 2 աղջիկ՝ Ջամիլան եւ Հազե։

1932թ. Ամար, Ալի Հաջոյանների ընտանիքները տեղափոխվում են հարեւան Ջրառատ գյուղ, ու Հայոե Չալոյի թոռները այդ գյուղում կրկին միանում են իրար՝ Աթար, Դավրեշե Ավդալը, եղբայրներ՝ Ռըզգոն, Արաբե Ուսուբը, Բըրե Նամոն, Ամարե