Էջ:A story of a generation.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխադրվեց Ամո գյուղի տարածք, տեղավորվելով նախկին ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տարածքում, եւ գյուղը վերանվանվեց Զովունի։ Ամոյի դպրոցը միացավ նորաստեղծ միջնակարգ դպրոցին։ Զովունիի այդ միջնակարգ դպրոցում էլ ես նշանակվեցի դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ։ Տնօրենը՝ Վահան Ալեքսանյանը, արտակարգ շնորհներով օժտված, մարդկային մեծ հմայքի տեր անձնավորություն էր, որը, ցավոք, շուտ կնքեց իր մահկանացուն։

Ուսումնական գծով տեղակալ Ֆրունզե Մկրտչյանը մի արտակարգ մարդ էր եւ իսկական մանկավարժ։ Հիմա էլ, չնայած տարիքին, կենսունակ է ու արարչագործ, եւ հաճախ ենք հանդիպում միմյանց ու հետաքրքիր դրվագներ հիշում անցյալից։

Չի կարելի չնշել կուսբյուրոյի քարտուղար Մնացական Մարգարյանի անունը։ Նա նույնպես իր գործի գիտակ էր, եւ այսօրվա մեր հանդիպումները նրա հետ հաճախակի են։

Ընդհանրապես ուսուցչական կոլեկտիվը շատ օրինակելի էր եւ իսկական մանկավարժական նուրբ ու վարպետ գործունեություն էր իրականացնում։

1972 թվականին կառավարության որոշմամբ