Էջ:A story of a generation.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարավորություն ընձեռեցին հարստացնել իմ գիտելիքները մեր դարավոր պատմության ու ավանդությունների մասին, հաստատապես համոզվեցի, որ եզդիները հնդեվրոպական ժողովուրդ են եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ վաստակ ունեն, իսկ նրանց կրոնը, որ հնագույններից է՝ բարության, մարդասիրության, խաղաղության գաղափարներով է ներծծված։

Վերադառնալով ուղեւորությունից, ոգեւորված ու ներշնչված պատմեցի հայրենակիցներիս իմ տեսածի ու լսածների մասին, հանգամանորեն ներկայացրի Լալըշը, նրա հետաքրքիր մարդկանց ու միրերին, նրա տեսարժան վայրերը նկարագրեցի։ Միայն տեսնել էր պետք, թե ունկնդիրներս ինչպիսի լարված ուշադրությամբ ու կլանված էին լսում իմ խոսքը։ Այդ ուշադրության մեջ ես կարոտի սրբազան զգացումներ էի կարդում։

1973 թվականի գարնանը հայաստանաբնակ եզդիներիս այցելության եկավ մեր հոգեւոր առաջնորդ միր Իսմայիլի որդի միր Բայազետը։ Դա, ինչ խոսք, երեւույթ էր տեղացի եզդիների կյանքում։ Նա հանդիպումներ ունեցավ, երկխոսությունների մեջ մտավ բազմաթիվ մարդկանց հետ, տարիներով

― 123 ―