Էջ:A story of a generation.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զոհրաբ Թամոյան (1976-1997), Սահիդ Թամոյան (1972-1997), Ռազմիկ Գալոյան (1977-1998), Համլետ Գալոյան (1979-1998)։

Անշուշտ, մի փոքր ժողովրդի համար շատ է։ Երիտասարդներ, որ ծաղիկ հասակում, ժամանակից շուտ, Աստծո կամոք, հավերժ քուն մտան մայր հողի գրկում։

Եզդիներիս համար նույնպես ցավ ու կսկիծ էր, երբ շարժման օրերին տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժը, արհավիրք, երբ մենք նաեւ կիսեցինք մեր եղբայր հայերի անհուն վիշտը, կամենալով ինչով հնարավոր է, թեկուզ չնչին միջոցներով, օգնելու եւ մխիթարելու նրանց։ Աշխարհի շատ ժողովուրդների նման՝ մենք էլ կարողացանք կատարել հանգանակություններ, պատսպարել տուժվածներին եւ այլն։ Միայն Նաիրիի շրջանի Ամո գյուղի եզդիներն իրենց ունեցած ոչ մեծ խնայողություններից Հայաստանի աղետյալների ֆոնդին հատկացրին մոտ 250 հազար ռուբլի, որն այն ժամանակվա համար զգալի գումար էր։ Նաեւ կազմակերպեցինք փրկարարական ջոկատներ, խմբեր, շատ անգամ սնունդ ու հագուստ հասցնելով անօթեւան մնացածներին։ Տեղին է մեջբերել