Էջ:A story of a generation.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջնային պլան են մղվում դպրոցի եւ դասագրքերի խնդիրները, որոնք շատ ու շատ պատճառներով պայմանավորված, ժամանակին համարժեք լուծումներ չեն ստացել։ Պետք է ասել, որ այս ոլորտում կացությունն այնքան էլ մխիթարական չէ, ինչը շատ առումներով ուրախանալու տեղիք չի տալիս։ Ծանոթանալով փաստաթղթային հղումներին-զրույցներին, որոնք առնչվում են Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան կառույցներին, այսպիսի պատկերի ենք ականատես լինում։

Այս բոլորով հանդերձ մենք խիստ կարիք ենք զգում բանիմաց ուսուցիչների, որոնք եզդիերեն լեզվով դասավանդելու են դպրոցներում։ Հարկավոր է մի ելք գտնել այս վիճակը շտկելու, արտագաղթը դադարեցնելու, սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերը կարգավորելու համար։ Ավելին, եթե 1989թ. մարդահամարի տվյալներով ՀՀ եզդիները եղել են 52.000, ապա 2001թ. տվյալներով՝ 41.000 մարդ։ Եզդիների 3-րդ (1989), 4-րդ (1995) համագումարներում այդ եւ մյուս խնդիրները քննարկվել են հրատապության տեսանկյունից։

1992թ. սահմանվել է նաեւ «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը, որին