Էջ:A story of a generation.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիրահատության 9-րդ օրը դրությունս ավելի բարդացավ, եւ բժիշկների կոնսիլիումը որոշեց երկրորդ վիրահատությունը կատարել։ Կինս՝ Խազալն, ինչպես ասում են, մեռած էր՝ թաղած չէր։ Պտտվում էր չորս կողմս, բայց անօգուտ։ Ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ նրան՝ ինքնամոռաց նվիրումի, աստվածային հոգատարության համար։

Երկրորդ վիրահատությունից հետո 16 օր ոչ մի բան չդրի բերանս, սնվում էի «սիստեմայով»։ Գիշերը երազ տեսա։ Մի քանի հոգով կանգնած էինք մի դռան առաջ ու հերթով ներս էինք մտնում։ Հանկարծ ինձ մոտեցավ չսափրված դեմքով, սեւ կոստյում հագած մի երիտասարդ եւ հայտնեց, որ իմ հարցը հետաձգվում է։ Ինձ համար ասես սպեղանի եղավ նրա այդ խոսքը։ Առավոտյան համեմատաբար թեթեւ զգացի։ Խազալի երեսին ժպիտի նշան երեւաց։ Հետո կամաց-կամաց դեպի լավը գնացի եւ ինձ տեղափոխեցին Հերֆորդի ճամբարը, որտեղ էլ առիթ ունեցա գտնվել այդ քաղաքում բնակվող իմ հորեղբոր թոռներ՝ Խուդո եւ Ամըր Ավդալյանների հոգատար ձեռքերում։ Ու հանկարծ՝ նոր հիվանդություն։ Այս անգամ լեղապարկի սուր բորբոքում։ Ինձ իր մեքենայով Հերֆորդի հիվանդանոց հասցրեց տեղի բնակիչ,