Էջ:A story of a generation.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգությամբ եզդի Կարամանը, որը միշտ ինձ օգնում էր։ Այստեղ էլ հեռացրին լեղապարկս։ Վիրաբույժը մի հոյակապ անձնավորություն էր, բարձրակարգ մասնագետ եւ պրոֆեսոր, որին շնորհապարտ եմ իմ ողջ կյանքում։ Այ, Հիպոկրատին երդում տված բժիշկ։ 7 ամիս անց ինձ նորից տեղափոխեցին Մինդենի հիվանդանոց՝ աղիքիս 3-րդ վիրահատմանը։ Իմ 4-րդ վիրահատությունն իրականացրեց իմ նախկին պրոֆեսոր Հոֆմանը։ Ես ամբողջ կյանքովս երախտապարտ եմ իրեն։

Եվ այսպես, օտար ափերում դեգերեցի ուղիղ մեկ տարի վեց օր։ Հիվանդության ցավերին ու տառապանքներին դիմանալը քիչ էր, հոգեպես ու բարոյապես էլ էի տանջվում, որովհետեւ լեզու չգիտեի, ու մյուս կողմից էլ ինձ խեղդում էր հայրենիքի կարոտը, թեեւ շրջապատված էի հայրենակիցներիս ու բարեկամներիս հոգատարությամբ ու մարդկային վերաբերմունքով, եւ ինձ մի քանի անգամ այցի եկավ աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդներից՝ Ֆարուկ բեգը, կնոջ հետ։

Ասեմ, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մեկ ամիս մնացի հորաքրոջս թոռ Ալի Ամարյանի տանը, այնուհետեւ 26 օր հորեղբորս թոռ Մըհար Թեմուրի