Jump to content

Էջ:A story of a generation.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  1. Բաղդոյե Ալո
  2. Հոտոյե Զուրբա
  3. Մրազե Չաչան
  4. Հպոյե Սանո
  5. Չոլոյե Համո

Սըլե Միրզայի գերդաստանը եզդիական Ղազանի-Սալվանի ցեղերից է, որն էլ իր հերթին մտնում է եզդիական Օրթըլի համայնքի մեջ եւ ունի հերոսական անցյալ։ Այս ամենն ասում ենք, որ մենք մեր պատմությունը լավ իմանանք ու չմոռանանք, քանի որ այս սերունդը կարծես այնքան էլ չի գնահատում անցյալը, ինչը հղի է անցանկալի հետեւանքներով։ Մենք պետք է մեր անցյալը չմոռանանք, իմանանք, թե որտեղից եւ ինչու ենք եկել, ինչ ճանապարհ ենք անցել ու ինչ դժվարություններ ենք հաղթահարել։ Առաջին համաշխարհային պատերազմն ավելի արձակեց թուրքերի եւ նրանց կամակատարների՝ քրդերի ձեռքերը, որոնք ոչ մի բանի առաջ չէին կանգնում՝ իրենց նպատակների իրականացման ճանապարհին կանգնած հայերին ու եզդիներին վերացնելու համար…