Jump to content

Էջ:A story of a generation.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չոլոյե Սըլե Միրզայի գերդաստանի շառավիղները մինչեւ հիմա էլ հիշում ու անթաքույց ցավով պատմում են, որ 1918 թվականին քուրդ հրոսակները հարձակվում են Յասիբըլախ գյուղի վրա, ուր միայն եզդիներ էին ապրում, հրի ճարակ են դարձնում ողջ գյուղը, բնակիչներից շատերին սրի են քաշում, իսկ մնացածներին փորձում են գերության տանել։ Եվ միակ պատճառն այն էր, որ եզդիները չէին ուրանում իրենց նախնիների կրոնը, ավանդույթները եւ չէին ընդունում մահմեդականություն…

Այդ օրը, երբ քրդերն իրենց վաղեմի փայփայած երազանքն էին փորձում իրականացնել, Սըլոյի տղայի՝ Չոլոյի ընտանիքի անդամների մի մասը մոտակա գետակի ափին զբաղված էր հագուստի լվացքով (բըրավ)։

Այն է արժանի հիշատակման, որ Չոլոյե Սըլոն մինչ այդ արդեն մի քանի տարի էր, որ որպես կամավոր ծառայում էր ռուսական ցարական բանակում եւ իր ազգակիցներին ու հարազատներին խորհուրդ էր տալիս հավատարմորեն ծառայել հայերին ու ռուսներին, քանի որ նրանց հետ եզդիների բարեկամությունն անցել