է բազում փորձությունների միջով, թրծվել ու ամրապնդվել։
Ռուսական բանակում ծառայելը նրան դարձրել էր փորձված մարտիկ ու զինվորական եւ նա անթերի տիրապետում էր զինվորական գործի գաղտնիքներին ու դարձել էր ոչ միայն իր ընտանիքի, այլեւ իր գյուղի պաշտպանն ու պահապանը։ Թշնամիները նրանից վախենում ու քաշվում էին, քանի որ գիտեին, որ Չոլոյե Սըլոն իր ժողովրդի առաջամարտիկն ու նվիրյալն է։
Չոլոյե Սըլոն վերադառնում է գյուղ՝ Յասիբլախ, տեսնում է աննկարագրելի մի տեսարան, զինված քրդական խուժանը հարձակվել է անմեղ ու անպաշտպան ժողովրդի վրա։ Շատերն արդեն հասցրել էին գյուղը լքել, այդ թվում՝ իր հարազատները։
Չոլոյե Սըլոն տեսնելով իր հորեղբորը՝ Հասանին, ով դեռ չէր հասցրել իր ընտանիքը հանել գյուղից, իմանում է, որ իր ընտանիքի անդամները վերցրել են ամենաանհրաժեշտ իրերը եւ լքել են Յասիբլախը ու ձորով շարժվել են դեպի Բըբլբոյի ճանապարհը, որպեսզի անցնեն Արաքս գետն ու փրկվեն անխիղճ ու արյունռուշտ