Էջ:A story of a generation.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1972 թվականին 25-ամյա երիտասարդ Միրզան հարազատ Զվարթնոց գյուղում դառնում է բրիգադիր եւ ղեկավարում գյուղատնտեսական աշխատանքներն ու իր համագյուղացի եզդիների համար դառնում է կրթության, ազգային նիստ ու կացի պահպանման օրինակ։

Միրզան այնուհետեւ ղեկավարում է արհմիութենական կազմակերպության սկզբնական օղակը, իսկ հետո Էջմիածնում դառնում է ջերմոցային տնտեսության տնօրենը։ Որտեղ էլ որ աշխատել ու ծառայել է Միրզայե Չոլոն, հարգված ու սիրված, անթերի կազմակերպիչ ու ղեկավար է եղել, մշտապես տեր է կանգնել ազգային սովորույթներին։

Հենց այդ հատկանիշներն էին, որ նրան «ստիպեցին» 1988 թվականին սկսված եզդի անվան համար պայքարին զինվորագրվել եւ դառնալ նրա առաջամարտիկներից մեկը։ Միրզան միշտ ասում էր. «Աստված ղաբուլ (ընդունելի) չանի, հազարավոր տարիներ եզդի ենք եղել, այդ անվան համար հալածվել ու կոտորվել են մեր նախնիները, բայց որոշ ազգուրացներ իրենց