Էջ:A story of a generation.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔՅԱՐԱՄԵ ԱՐԱԲ
(Ղազե Ռամոյի գերդաստանից է)

Ծնվել է 1926 թվականին՝ Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղում։ Հայրենական Մեծ պատերազմի ծանր տարիներին՝ 1942-1945 թվականներին, Քյարամը հայրենի գյուղում աշխատում է դաշտային բրիգադիր, իսկ պատերազմի ավարտից հետո մեկ տարի՝ 1946 թվականին, դառնում է պահեստապետ։ 1947-48 թվականներին կրկին կատարում է բրիգադիրի աշխատանք, այնուհետեւ չորս տարի՝ 1948–52թթ., ղեկավարում է գյուղի ֆերման, իսկ 1Ց52–53թթ. կրկին վերադառնում է բրիգադիրական աշխատանքին։

1954–55թթ. Քյարամե Արաբը դառնում է Շամիրամ գյուղի կոլեկտիվ տնտեսության նախագահ,