Էջ:A story of a generation.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

2005թ. ապրիլի 12-ին, Երեւանում տեղի ունեցավ Եզդիների ազգային միության նախագահության նիստը, որին, բացի նախագահության անդամներից, մասնակցում էին նաեւ ՀՀ տարբեր մարզերից հրավիրված անվանի եւ հեղինակավոր անձինք։

Նախագահության նիստում կար մեկ հարց. «Հայոց Մեծ եղեռնի 90-ամյակը եւ Հայաստանի եզդիների վերաբերմունքը դրա նկատմամբ»։

Նիստում միաձայն նշվեց, որ ՀՀ եզդիները մեկ անգամ եւս հայտարարում են, որ 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիան, օգտվելով ամենաթոxությունից ու անպատժելիության մթնոլորտից, 1.5 մլն-ից ավելի հայերի սրի քաշեց։ Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց, թուրքական յաթաղանի զոհ դարձան նաեւ Օսմանյան կայսրության ոչ մահմեդական մյուս ժողովուրդները՝ հույները, ասորիները, եզդիները։ Մեկ անգամ եւս հաստատելով եւ ճանաչելով