Էջ:A story of a generation.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամուսնանալու միմյանց հետ։

Փիրերը նույնպես բաժանվում են ենթակաստաների, որոնց թիվը հասնում է 41-ի։

Եզդիների համար պարտադիր են հետեւյալ սկզբունքները՝

1. Դինե մըն Մալաք շարֆադինը
2. Իմանա մըն Տաուսի Մըլըկը
3. Մըսըվե մը շեշըմսը
4. Ատկատա մըն Սուլթան Եզդիե սորը
5. Մաս հավե դինե մը ազիզ մալաք ֆարխադինը
6. Կասըդե ռըհե մըն Սըջադինը
7. Ռուհըստին Նասրդինը։

Մյուս կարեւոր սկզբունքներից հարկ է նշել, որ ամեն մի եզդի պետք է ունենա իր 5 կրոնավորները։

1. Փիրե (օստա) զըքայե, 2. Բըրե ախրատե (հանդերձյալ կյանքի եղբայր), 3. Յար բըրե Ախրատե, 4. Մարհաբի, 5. Շեխե բըսկե։ Այնուհետեւ յուրաքանչյուր եզդի (տղամարդ կամ կին) պետք է ունենա իր հանդերձյալ կյանքի քույր ու եղբայրը, ինչպես նաեւ նրա պարանոցին լինի տոկա եզդի, այսինքն՝ եզդու օղը, որով նա ճանաչվում է։