Jump to content

Էջ:A story of a generation.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալչալու, Ասլանլու, Բանդամուրադ, Բաշ Սինակ, Գըլի, Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակա, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Սայիբլախ, Տաուշան, Տաշքորփի, Քալո եւ այլն։ Սպանվել են մոտ 10 հազար եզդի։

9. 1918թ. Արփաչայի (Ախուրյան) եւ Արաքս գետերի անցումների ժամանակ խեղդվել եւ սովամահ են եղել մոտ 4 հազար եզդի։

10. Արեւելյան Հայաստանի Ապարանի շրջան. Ալագյազ, Ղունդաղսազ, Ղուռուբողազ, Ջարջարիս գյուղերի մերձակա՝ Կյանդալե Բաշ եւ Նավալա աջալե քուրդ Տայո բեգի հրոսակների ձեռքով։ 1918թ. սպանվել է 800 մարդ, որոնցից միայն 19 հոգի եղել է Ռաշիտե Այոյի գերդաստանից։ Նույն շրջանի Ամրե Թազա (Փոշտ) գյուղում սպանվում է 54 մարդ։

11. Քուրդ Տայո բեկի կողմից նույն շրջանի այլ գյուղերից Թուրքիայի խորքերն են քշվել մոտ 600 մարդ։