Jump to content

Էջ:A story of a generation.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն մի քանի դար է, ինչ եզդիներն իրենց ճակատագիրը կապել են աշխարհի մեծագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի հետ եւ չեն սխալվել։ Բոլոր ժամանակներում էլ հայ ժողովուրդը տվել է զավակներ, ովքեր դարձել են հայերի եւ եզդիների եղբայրության ամրապնդողն ու սրբագործողը։ Հայ ժողովրդի նման լուսավոր զավակներից մեկը հայտնի ձեռներեց ու տնտեսության հմուտ կազմակերպիչ Մարատ Ջանվելյանն է, ում արմատները գալիս են պատմական Ուտիքից։ Ինչպես ժամանակին գրվել է «Էզդիխանա» թերթում, Մարատ Ջանվելյանի նախնիները պետական, ազնվական մակարդակի մարդիկ են եղել, լրջախոհ ու հայրենասեր անձնավորություններ, ովքեր պաշտպանել են Կուր գետի աջափնյա հարակից տարածքները։ Այնուհետեւ Մարատի պապը՝ Ջանվելը, տեղափոխվում է ՀՀ Տավուշի մարզի Կոթի բնակավայրը, ուր 1948 թվականին ծնվում է Մարատ Ջանվելյանը։