Էջ:A story of a generation.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանդի, Հասըկա, Խալըթա, Դանա ու ուրիշներ։ Եզդիներն Իրաքում շուրջ մեկ միլիոն են։

Եվ ահա եզդիների գոյության փաստը ընդունեով՝ տեսնում ենք, որ իսլամական աշխարհում, արաբական ու թուրքական պանիսլամիզմի պայմաններում, որոնք տեւել են երկար ժամանակ, այս ժողովուրդը պահել է իր պաշտամունքն ու կրոնը։ Լալեշից մինչեւ Նաբի Նոհի գմբեթը, Հակըմ Ֆարըզ, Շանգալի Չըլմերայից մինչեւ Ջուդի լեռան Չըլմերան, Խոսրիբադից մինչեւ Գըլիե Ալիի Բագե, Բաբելոն (Նիլե), Մակլուբի Շեխայից մինչեւ Սալեմըխարեյի ձորը, Եզդու սրբավայրերից մինչեւ Օրվա Շեխշըմսի ոգին…

Մեր հայրերն ու պապերը պաշտել են այս սրբավայրերը, որոնք հին են եւ հարգված բոլոր եզդիների կողմից։