Էջ:A story of a generation.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ է բոլորին քաջածանոթ Զորավար Անդրանիկի եւ եզդի ժողովրդի մեկ այլ արժանավոր զավակի՝ Ջահանգիր աղայի ռազմական համագործակցությունը՝ թուրքերի եւ քրդերի դեմ մղված կռիվներում։ Զորավարն ու Ջահանգիր աղան քաջագործության, սխրագործության նոր, ոսկե էջեր գրեցին մեր երկու ժողովուրդների պատմության մեջ։

Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին, Վանի նահանգի Բերկրի գավառի Չիբուխլի գյուղում, եզդիների ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում։ Տեսնելով թուրք եւ քուրդ ջարդարարների բարբարոսությունները, պատանի հասակից նա ընդվզեց բռնակալների դեմ։ 1904 թվականին Վանի նահանգի Հազարան գյուղում առաջին անգամ հանդիպեցին փառաբանված Զորավարն ու Ջահանգիր աղան։ Անդրանիկն իմանալով, որ Ջահանգիր աղան նշանված է, ցանկություն է հայտնում դառնալ նրա հարսանյաց քավորը։ Այդ օրվանից սկսվում է նրանց բարեկամությունը։ Ջահանգիր աղան իր միջոցներով զենք է ձեռք բերում, հայթայթում է ռազմամթերք եւ բաժանում եզդիներին ու հայերին։ Գաղթի ժամանակ ժողովրդին ուղեկցել եւ նրա անվտանգությունն ապահովել են հայ ֆիդայիները եւ Ջահանգիր աղայի ջոկատները, որոնք բազմիցս ետ են մղել թուրքերի գրոհները։ Քաջության եւ խիզախության համար Ջահանգիր աղան պարգեւատրվեց Գեորգիեւյան խաչով։ Սարդարապատի ճակատամարտի օրերին Ջահանգիր աղան եւ նրա զինյալները, իրոք,