Jump to content

Էջ:A story of a generation.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են տեղի ունեցածի մասին, ասելով, որ Ամարը հիմա թուրքերի զորամասում է։ Տեր-Ավագն իրեն գցում է զորամաս եւ դեռ հեռվից լսում է Ամարի բղավոցը՝ «Տեր–Ավագ, ես այստեղ եմ»։ Ավագը լսում է աղեկտուր ճիչը եւ վազում զորամասի պետի առանձնասենյակը։ Պետը նրան հարգալից է վերաբերվում, միասին իջնում են Ամարի մոտ։ Նրան արձակում ու հանձնում են Տեր-Ավագին։ Պարզվում է, որ պետը լավ փոխհարաբերությունների մեջ է Տեր–Ավագի հետ, որը նրան մշտապես նյութական աջակցություն է ցուցաբերել։

1918 թվականին, երբ թուրքերը ետ են քաշվում Գյումրիից, իրենց հետ տանում են նաեւ Ամարի եղբորը՝ Ալիին, եւ մինչեւ այսօր ոչինչ հայտնի չէ նրա ճակատագրի մասին։

Ռավշե մայրիկն այդպես էլ մահանում է՝ վիշտը