Էջ:A story of a generation.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպելով կրկին փախեփախի դիմել եւ փրկել իրենց ընտանիքները։ Միաժամանակ դիմադրություն ցույց տալով, Թամոյե Հաջոյի, Ալիե Քյալաշի, Հասանե Մըհոյի ընտանիքները երկար դեգերումներից հետո մի կերպ հասնում են Թալինի շրջանի Թլիկ գյուղի հարակից դաշտը, ստիպված լինելով կյանքը քարշ տալ բաց երկնքի տակ։

Չորս կողմը մահ էր ու ավեր, քաղցից իրենց մահկանացուն էին կնքում ծերերը, երեխաները, ինչու չէ, նաեւ՝ երիտասարդները։

Այստեղ Թամոյի հորեղբոր տղա Ամարե Քյալաշը երկար փնտրտուքից ու դաշտերում դեգերելուց հետո, հարց ու փորձով մի կերպ կարողանում է գտնել իր հորեղբորը՝ Թամոյին, եւ նրա ընտանիքի անդամներին։ Փաթաթվում են, հուզված ու արցունքախառն ողջագուրվում միմյանց, հետո էլ երկար ժամանակ հուշեր փոխանակում անցկացրած թափառ կյանքի ու ծանր դեգերումների մասին։

Ամարե Քյալաշը հորեղբորը՝ Թամոյին, տեղյակ է պահում, որ իր ներկա բնակավայրը շատ հարմար է ապրելու եւ գործելու համար ու նրան խորհուրդ է տալիս՝ վերաբնակվել իրենց մոտ՝ Գյումրիի «պոլիգոններում»։ Հորեղբայրը սիրով է ընդունում նրա