Էջ:A story of a generation.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի օր հետո Ալիե Քյալաշը լսելով, որ իր փոքր եղբայր Ֆարըզը եւ 8-ամյա Հասանե Բըրոն Արթիկի դաշտում մնացել են անտուն-անօթեւան ու քաղցի մատնված, մի բոքոն հաց է վերցնում եւ գնում նրանց որոնելու։ Երկար փնտրելուց հետո գտնում է, կերակրում եւ երկար չեմուչումից հետո կարողանում է համոզել եղբորը եւ նրա հետ վերադառնալ տուն։ Հասանը մնում է դաշտում՝ անտեր, անտիրական։

Տեղեկանալով այդ մասին, Հասանի հայր Բըրոյե Նամոն իսկույն մեկնում է Արթիկի դաշտ, երկար փնտրում ու այդպես էլ չի գտնում իր տղային։ Եվ մինչեւ օրս էլ Հասանե Բըրոյի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտության մշուշով պատված։

Քուրդ Տայո բեկի ղեկավարությամբ, թուրքական բանակը Ալագյազից ետ է քաշվում, իր հետ գերեվարելով շուրջ 600 տղամարդ ու կին եզդիների՝ Գյումրի տանող ճանապարհով Ղարս անցնելու մտադրությամբ։

Երբ գերիները հասնում են Վերին Գյոզալդարա գյուղը, պատմում էր Ալիե Քյալաշը, դիմացից երեւում է ասկյարների հրամանատարը՝ քուրդ Տայո