Էջ:A story of a generation.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծանր վիրավոր եւ մահամերձ Ավդալե Քոչոն դիմում է իր տղաներին. «Ինձ վահան դարձրեք եւ կռվեք թշնամու դեմ, միեւնույն է՝ ես կմեռնեմ»,– ու ավանդում է հոգին։

Ըստ եզդիական սովորության, պետք է հանգուցյալների պատարագի համար անասուն մորթեին, հոգու հաց տային, բայց քրդերն ամեն ինչ տարել, ամեն ինչ թալանել էին։ Հենց այդ ժամանակ պարզվում է, որ սեւ գույնի մի կով է փրկվել։