Էջ:A story of a generation.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք, իմ խորին համոզմամբ, անգնահատելի մեծ դեր ու նշանակություն կարող են ունենալ ինչպես այսօրվա մարդկանց, այնպես էլ եզդի ժողովրդի ապագա սերունդների ճշմարիտ գոյատեւման, ազգային ավանդությունների պահպանման եւ ազգի մեծերի պատվիրանները սրբությամբ կատարելու համար։

Այն նպատակները, որ սույն աշխատության մեջ դրել են իմ առջեւ, շատ սրտամոտ են եզդի ժողովրդի ամենատարբեր խավերի ներկայացուցիչների համար։ Եվ, եթե տա Աստված, իրականանան գրքի հետ կապված հույսերս, այն է՝ իմ մեկնաբանություններով սերունդներին ներկայացնել առանձին օրինակի դերն ու նշանակությունը, ես ինձ բարոյապես լիովին բավարարված կզգամ։