Էջ:A story of a generation.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու շարունակեն ճանապարհը։ Բայց գազազած քրդերը կրկին վրա են տալիս, եւ նրանք ստիպված նորից դիմում են փախուստի։ Արագ գետն անցնում, փրկվում են, իսկ Աթարն ու Թելին հետ են վերադառնում՝ թողած գույքն ու Աթարի որդի Մաջիթին բերելու համար։ Հասնում ու նկատում են, որ գազազած քրդերը թրերով կտրտում են իրենց վրանները։ Զենք են հանում ու մարտի մտնում նրանց հետ։ Մի մասը կոտորվում է, իսկ մյուս մասը վախեցած փախչում է, իսկ նրանք գտնում են մահացած Մաջիթին ու նրա դիակի հետ գույքի մնացած մասը, վերադարձնում մյուս ափ։ Աղետալի իրավիճակում, որ տիրում էր այդ ժամանակ, բազում մարդիկ խեղդվում են Արազի ջրերում, շատերը տուժում են թե՛ ֆիզիկապես, թե՛ գույքային առումով։

Թելիա Բաքոն եզդի ժողովրդի արժանավոր դուստրն է, հերոսական ու անընկճելի ոգու տեր անձնավորություն։ Ժամանակակիցները չափազանց բարձր են գնահատել նրա քաջությունն ու հերոսական ոգին։ Իր ամուսին Ուսուբե Ավդալի չարանենգ սպանությունից հետո, լցված վրեժխնդրությամբ, մի քանի քրդերի կյանք խլեց,