Էջ:A story of a generation.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ցեղային անվանումը՝ մանթաջի)։ Նա համախմբելով երիտասարդ, կարող ուժերին, մարտական ակտիվ գործողությունների արդյունքում միշտ հաղթանակներ էր տանում, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով ժողովրդական լայն զանգվածների նկատմամբ։

Այժմ անդրադառնանք նույն Կարակու գյուղի բնակիչ Հայոյե Չալոյի հորեղբոր որդիների հերոսական գործողությունների պատմությանը։ Մի անգամ, երբ նրանցից Արաբե Խանշոն եւ Հոսե Շամոն դաշտում ոչխարներին էին խնամում, քրդական մի ավազակախումբ ոմն Ալըկի գլխավորությամբ, հարձակվում է նրանց վրա եւ փորձում հափշտակել ոչխարների հոտը։ Ալըկը հրազենն ուղղում է Արաբի վրա, քաշում ձգանը եւ գնդակը դաժանորեն խոցում է վերջինիս ներքին շրթունքը։ Արաբն իրեն չի կորցնում, պատասխան կրակ է բացում եւ գետին տապալում ավազակապետ Ալըկին։

Մինչեւ մահ շրթունքի սարսափելի վերքը դաժանորեն հիշեցնել էր տալիս նրան ճակատագրական օրվա միջադեպը։ Այո՛, Արաբը հրաշալի ու դիպուկ հրաձիգ էր. հեռվում ամրացնում էր փոքրիկ ասեղը եւ նշան բռնում։ Եվ բոլոր դեպքերում գնդակը խոցում էր ասեղը։

Մինչեւ լուսաբաց Հոսե Շամոն Արաբի հետ քաջաբար կռվում է քուրդ հրոսակների դեմ, ի վերջո, նրանց