Էջ:A story of a generation.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրանի տակ հյուրընկալվում են Կարակու գյուղի բնակիչներ Խուդե Ղարոն եւ Ջանգոյե Հասոն։ Ահմեդ բեկը վիճաբանության մեջ է մտնում վերջիններիս հետ եւ գլուխ է գովում, թե ինքը հարաբերություններ է ունեցել մի եզդուհու հետ։ Խուդոն սաստում է նրան ու երդվում՝ վրեժխնդիր լինել։ Չանցած մի քանի օր, Արարատի լանջին գտնվող Ահմադ բեկի վրանին են մոտենում Խուդոն ու Ջանգոն, հետները 40 քեչայի կտորներ, յուղի մեջ տապակած։ Երբ Ահմադի 40 շները հարձակվում են նրանց վրա, ամեն մի շանը մի կտոր քեչա են գցում, որ շները դրանցով զբաղվեն։ Հետո վրանից հանում են մի խուրջին ոսկի, զարդեր, վեց խուրջին էլ հարսանեկան օժիտի պարագաներ եւ հասցնում Կարակու։

Հաջորդ օրը Խուդոն եւ Ջանգոն ոսկեղենն իբրեւ նվեր բարձում են Ահմադ աղայի եզան վրա, բերում տալիս են Համիդ բեկի կնոջը, պայմանով, որ այդ արարքի համար իրենց չտանեն, ասելով, որ այդ ամենն արվել է եզդուհուն պատվազրկելու դիմաց։

Արարքը խրախուսվում ու ճիշտ է համարվում նաեւ Համիդ բեկի կնոջ կողմից։ Նա հավաստիացնում է, թե թույլ չի տա, որ ամուսինը պատժի նրանց։

Դեպքից երկու օր անց Ահմադ բեկը կնոջ հետ գալիս է Համիդ բեկի մոտ՝ գողության վերաբերյալ