Էջ:A story of a generation.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ մյուսները թողնի փեշքեշ։ Այս ամենից հետո կինը խնդրում է Համիդ բեկին, հորդորում, որ մեղք են, պետք է վերադարձվի ողջ հափշտակվածը, եւ ամուսինը մեծահոգաբար համաձայնվում է նրա հետ։ Գողացվածը վերադարձվում է, ոսկեղենը հասնում է իր օրինական տիրոջը, իսկ մյուս վեց խուրջինների պարունակությունը եւ մեկ եզը մնում են տղաներին։

Խուդոյե Ղարոն նույնպես հերոսական անձնավորություն էր եւ բազմիցս աչքի էր ընկել բոլոր հափշտակությունների հեղինակներին վնասազերծելու հասարակայնորեն ողջունելի գործում։ Խուդոյե Ղարոյի եղբոր տղան՝ Զորբե Ջալիլը եւ իր երկու որդիներ Արաբն ու Հասանը մեծահարուստ բարերար էին եւ եզդի ժողովրդի մեջ մեծ հեղինակություն եւ հարգանք էին վայելում։ Իսկ Խուդոյի թոռ Սահիդե Ուսուբը առավել պատվարժան դիրք էր գրավում եւ ազգապահպան լայն գործունեություն էր ծավալել ողջ կյանքում, իսկ նրա թոռ Քյալաշ Սահիդի Կարոյանը ծնվել է 1952թ. Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղում։ 1957թ. տեղափոխվել է Ամո գյուղ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Զովունիի դպրոցում։ 1971 թ. ընդունվել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկում, որն էլ ավարտել է 1976թ.։ 1977թ. աշխատանքի է