Էջ:A story of a generation.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկաթը ծռում էր սառը վիճակում։

Օրերից մի օր Զարիֆխանա գյուղի նրա հարեւաններից մեկը՝ փիր Ակե Թամոն, շտապ փիր Համոյին ուղարկում է Բըրահիմ աղայի մոտ, որ նրան ու իր եղբորը՝ Ասադին, տեղեկացնեն, որ քուրդ ավազակապետ Գայլ Հասոյի եւ Լալ Ուբեթի ավազակախմբերը հարձակվել են իրենց գյուղերի վրա, հափշտակել են ոչխարների հոտը ու տանում են Կարեի ձորի ուղղությամբ։ Խնդրում է նրանց օգնությունը։ Բըրոն իր եղբորը՝ Ասադին, խնդրում է տանից հանել երկու կազոնի հրացաններ, գոմից դուրս բերել ձիերը եւ հարձակման անցնել։ Հրամանն ի կատար է ածվում։ Կարեի ձորի այն կողմում դարանակալում են եւ առավոտյան, երբ ոչխարի հոտը պետք է անցներ դիմացից՝ կրակ են բացում։ Ավազակապետերը հետաքրքրվում են, թե ովքեր են դիմացինները։ Պարզվում է, որ Բըրոն է իր եղբոր՝ Ասադի հետ, որոնց լավ ճանաչում էր Հասոն։ Գայլ Հասոն ասում է, որ Բըրահիմ աղային տեղյակ պահեն, որ ոչխարների հոտը լրիվ իրենց կհանձնեն, բայց մի պայմանով, որ ի կատար ածվի իր խնդրանքը՝ «Նույնիսկ հարյուր դեղին ոսկի կուղարկեմ, միայն թե ոչխարների մի մասը թողնեն