Զեմֆիրան
Ասա, իմ ընկեր, դու չե՞ս ափսոսում
Այն բանի մասին, ինչ որ թողել ես։ Ալեքօն
Ես ի՞նչ եմ թողել.
Զեմֆիրան
Դու չե՞ս հասկանում—
Մարդիկ, քաղաքները, ուր միշտ ապրել ես։ Ալեքօն
Ինչո՜ւ ափսոսալ. թէ գիտենայիր,
Երևակայել թէ կարենայիր
Ըստրկութիւնը այդ քաղաքների,
Որտեղ մարդիկը խեղդւած են ապրում
Զուրկ առաւօտեան զովաշունչ օդից,
Շքեղ մարգերի գարնանային հոտից.
Ուր կամք, համոզմունք փողով են ծախում,
Սիրուց ամաչում, մտքերն են ծածկում,
Ուր կուռքի առաջ գլխներն են թեքում,
Ու փող, շղթաներ են միայն փնտրում։/
Ի՜նչ եմ թողել ես։ Դաւաճանութեան
Տըւած յուզմունքը, նախապաշարման
Դատավճիռը, անմիտ հալածանք
Տխմար ամբոխի, կամ թէ պլպըլան
Գոյներով ներկւած մի խայտառակ կեա՞նք։ Զեմֆիրան
Բայց կան ահագին այնտեղ պալատներ
Այնտեղ կան գոյն գոյն թանկագին գորգեր,
Այնտեղ կայ զբօսանք. խնջոյք, կերուխում,
Աղջըկանց զարդն է հարուստ ու փայլուն։ Ալեքօն
Ի՜նչ է քաղաքի ուրախութիւնը.
Այնտեղ, ուր չըկայ պարզ, անկեղծ սէրը