Որ այս ժամանակ՝ կէս գիշերներին
Քնած մարդուն ճնշում է տանում ոգին
Եւ արշալուսի ծագելուց առաջ
Թողնում է նըրան. մօտըս կա՛ց նստած։ Զեմֆիրան
Հայրի՛կ, «Զեմֆիրա» է նա շըշնչում. Ծերուկը
Նա գիշեր-ցե՛րեկ քեզ է պըտռտում—
Դու նըրա համար թանգ ես աշխարհից։ Զեմֆիրան
Վաղուց սառել է նրա սէրն իմ մէջ.
Սիրտս ազատութիւն է հիմա ուզում.
Արդէն ես... բայց կաց, մի՞թէ չես լըսում,
Ուրիշի անունն է նրա շըշընչում։ Ծերուկը
Անո՞ւն։ Զեմֆիրան
Լըսո՞ւմ ես խռպոտ տընքոցը
Եւ ատամների խիստ կրճտոցը...
Սարսափելի է... կարթնացնեմ իսկոյն. Ծերուկը
Զուր տեղ մի՛ քըշիր գիշերւայ ոգուն,
Կըգնայ և ինքը։ Զեմֆիրան Նա շուռ է գալիս...
Ահա զարթում է... տե՛ս, կանչում է ինձ...
Գնում եմ նրա մօտ. քնից, ցըտեսութիւն։ Ալեքօն
Ո՞ր էիր։ Զեմֆիրան Հօրըս հետ նստած էի։
Դու այս գիշեր շատ էիր չարչարւում։