Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6

Մի գետակուր ձկնորս էր այն
Թէ գինեմոլ մի ջահել,
Թէ անզգոյշ վաճառական
Գողերի էր պատահել...

Ինչին է պէտք. աչք ածելով
Շտապում է գիւղացին,
Ոտից բռնած ետ, քարշ տալով,
Ջուրն է տանում խեղդւածին.
Եւ թիակով գետի եզրից
Ջուրը հրեց նա նորան,
Եւ դիակը գնաց՝ նորից
Փնտրել խաչ ու գերեզման։

Մեռելն երկար ջրի միջին
Ցած էր իջնում ճօճելով,
Աչքով ճամբեց մեր գիւղացին
Ու տուն դարձաւ կանչելով.
— Դէսը կորէք, ա՛յ լակոտներ.
Եկէք, բան տամ ձեզ—տանեմ,
Ամա թէ որ ձէն էք հանել,
Էնքան կըտամ — կըսպանեմ»։

Գիշերն ուժգին բուք վեր կացաւ.
Գետն ելնում է, որոտում...
Մարխը արդէն այրւեց-հանգաւ
Լուռ ու ծըխոտ խրճիթում։