թե օրհնություն մըն էր ա՜յս…: Իմ աչքերս շատ բան տեսան ու ականջներս շատ բան լսեցին…: Քանի մը սերունդ իմ աչքերոա առաջք ծնան, տառապեցան ու մեռան. ու ամենուն կյանքը դաս մը եղավ ինծի…: Ճշմարիտը կըսեմ ձեզի, այս հողն ապերախտ է ու խորթ մոր կնմանի՜…: Թշնամիին հողին վրա ո՛չ զավակ ունենալու է ոչ զենք շինելու…:Մալի՜ վրա կխոսի՜ք, ապագայի՜ վրա կխոսիք, գացե՜ք, գացե՜ք սա սևցած վերանեներուն վրա նայեցեք… Զավկի՜ վրա կխոսիք. գացե՜ք անթաղ մնացած ոսկորներուն վրա նայեցեք… ճշմարի՜տը կըսեմ ձեզի… մորուքս հոգի և վշտի մեջ ճերմկած է… մտիկ ըրեք ծերունիին ձայնին. այլևս հայուն համար հույս չէ մնացեր. ասկե ետքը հայուն միակ մալը թյուֆենկ մը պետք է ըլլա:
Խո՜ր մեռելային լռություն…
- Գացե՛ք սևցած վերանեերուն նայեցեք…:
Ծերունին կդողդոջեր իր անհաստատ սրունքներուն վրա ու իր տարածված բազուկներովը կարծես մեզի կմատնանշեր ավերակները: Պահ մը իր աղոտ աչքերը մեզի հանղիպեցան. մեզի թվեցավ, որ աղերսագին հրավեր մը կար այդ զարմանալի ու մռայլ բիբերուն մեջ…: -
Երթա՜նք վերանները տեսնա՜նք:
Այրերը հետզհետե մեկնեցան. մեկն ուշաբերեցավ և գավազանը դրավ ծերունիին ձեռքին մեջ, որն իր կարգին հեռացավ դողդոջ քայլերով: Իր տրեխներուն համաչափ, ծանր ու դանդաղ աղմուկը երկար ատեն կլսեինք դուրսը պատշգամին վրա:
Միջոց մը առանձին մնացինք, նույն պահուն էր, որ քովի սրահը դիզված կիները մոտիկցան ու շրջապատեցին մեզ: Նախ չէին համարձակեր խոսիլ ու իրենց բոլոր արհավրալից հոգին կարտահայտեին իրենց սև, լայնաբիբ ու գեղեցիկ աչքերուն միջոցավ: Հանկարծ մազազուրկ, վտիտ կնոջական գլուխը ցցվեցավ, անձկալի աչքերը դարձան ինծի, ու նախ վարանումով, հետզհետե վստահությունով՝ հեք կինը մոտիկցավ.
- Հոգերդ առնեմ, մտիկ ըրեք մեզի՜…: Ձայնը խեդդվեցավ հեծկլտանքներու մեջ, ու մինչ ինքս անսահման հուզմունք դեդևելով ստիպվեցա նստիլ բազմոցին վրա, ձեոքերուս վրա զգացի գաղջ խոնավությունը կնոջ արցունքներուն: