Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1052

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՎԵԼՎԱԾ 1-3. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության (նաև առաջին) Կառավարության նախագահը ՀՀ վարչապետն է։

ՀԽՍՀ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը ժողովրդական կոմիսարների խորհուրդն (ԺԿԽ) էր, որը 1946-ին վերանվանվել է ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, ղեկավարը Նախարարների խորհրդի նախագահն էր։

ՀՀ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Նախարարներից մեկին (ներկայումս՝ տարածքային կառավարման նախարարին) վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակում է փոխվարչապետ, որը փոխարինում է վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ։

1-3.1. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ Վագգեն Միքայելի [ծ. 13.02.1946, Լենինական (այժմ՝ Գյումրի)], ՀՀ առաջին վարչապետը՝ 1990-91-ին։ ԱԺՄ կուս-յան հիմնադիր-նախագահ (1991-ից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակ-ը։ Ֆիզմաթ գիտ․ թեկնածու (1985)։ 1972-96-ին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1988- ից՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, համակարգող։ ՀՀՇ հիմնադիր-անդամ և վարչության առաջին նախագահը (1989-90)։ 1988-ի դեկտ-ին ձերբակալվել է և 6 ամիս կալանքի տակ պահվել Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» բանտում։

1992-93-ին՝ անվտանգության գծով ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ռազմ․ արդ-յան համալիրի ղեկավար։ ՀՀ կանոնավոր բանակի ստեղծման նախաձեռնողներից է։ 1992-93-ին գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ հարավ-արլ., ԼՂՀ մի շարք շրջանների ինքնապաշտպան. և ազատագր. մարտերի նախապատրաստական աշխատանքներին։

1992-98-ին գլխավորել է Ռազմավար․ հետազոտությունների կենտրոնը։ 2009-ից ՀՀ Հանրային խորհրդի նախագահն է։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ-ի (1995-2007) պատգամավոր։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գագիկ Գարուշի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ 1991-ի դեկտ-1992-ի հուլիս։ Տես Հավելված 1-2.1.1։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խոսրով Մելիքի (ծ. 30.05.1948, Երևան), ՀՀ վարչապետ՝ 1992-ի օգոստ-1993-ի հունվ։ Տես Հավելված 1-2.2։

ԲԱԳՐԱՏՅԱՆ Հրանտ Արարատի (ծ. 18.10.1958, Երևան), ՀՀ վարչապետ՝ 1993-96-ին։ Ավարտել է ԵԺՏԻ-ն (1979), նույնի պատվ․ դ-ր (2005)։ 1990-93-ին՝ ՀՀ Կառավարության նախագահի առաջին տեղակալ և ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահ, 1991 սեպտ-հոկտ-ին՝ ՀՀ Կառավարության նախագահի պաշտոնակատար, 1998-2006-ին՝ Երևանի կոնյակի գործարանի խորհրդի փոխնախագահ-տնօրեն։ 2007-10-ին՝ Կիևի բանկային գործի համալսարանի պրոֆ.։ «Ազատություն» կուս-յան վարչության հիմնադիր-նախագահ (1997-ից)։

Աշխատությունները (7 մենագրություն և 52 գիտական հոդված) վերաբերում են ձեռնարկությունների տնտհաշվարկային մեխանիզմների, շուկայական տնտեսության անցնելու գիտատեխ. գործունեության մեջ տնտեսական շահագրգռվածությունը բարձրացնելու հիմնախնդիրներին։ Առաջարկել է այսպես կոչված մեգաէկոնոմիկայի տեսությունը։ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր (2012-ից)։

ՍԱՐԳՍՅԱՆ Արմեն Վարդանի (ծ. 23.06.1953, Երևան), ՀՀ վարչապետ՝ 1996-ի դեկտ-1997-ի փետր-ին։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (1993-ից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակ-ը (1976)։ 1992-ից՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստ-ի պրոֆ.։ 1992- 2000-ին (ընդհատումներով)՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, 1993-94-ին՝ ՀՀ ավագ դեսպան՝ Եվրոպայում, ԵՄ-ում։ 1999-ից՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆ.։

Գյումրիի զարգացման հիմնադրամի (1999-ից), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի (2000-ից) նախագահ։ Հեղինակ է 3 ձեռնարկի և 55 գիտական հոդվածների։

ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ Սեդրակի, ՀՀ վարչապետ՝ 1997-98-ին։ Տես Հավելված 1-2.1։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Արմեն Ռազմիկի [ծ. 23.01.1965, Լենինական (այժմ՝ Գյումրի)], ՀՀ վարչապետ՝ 1998-99-ին։ Տնտեսագիտական դ-ր (2005)։ Ավարտել է ՄՊՀ տնտեսագիտական ֆակ-ը (1986)։ 1994-97-ին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ, 1997-98-ին՝ ՀՀ ֆինանսների, ապա՝ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար, 1999-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2001-ից՝ Հայ-ռուսական (Սլավոն.) պետական համալսարանի ռեկտոր։ «Արժանապատիվ ապագա» կուս-յան (2003-ից) նախագահ։

Աշխատությունները վերաբերում են անցումային շրջանի տնտեսության տնտեսական ու քաղաքական բարեփոխումների առանձնահատկություններին։

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի, ՀՀ վարչապետ՝ 1999-ի մայիս-հոկտ.։ Տես ՀՀ ԶՈՒ հոդվածը։

ՍԱՐԳՍՅԱՆ Արամ Զավենի [ծ. 22.07.1961, գ. Արարատ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)], ՀՀ վարչապետ՝ 1999-ի նոյեմբ-2000-ի մայիսին։ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Ավարտել է ԵՊԻ ճարտարապետաշին. ֆակ-ը (1989)։ 2000-ին՝ «Արարատցեմենտ» ընկերության տնօրեն։ «Հանրապետություն» կուս-յան (2001) հիմնադիրներից, 2005-ից՝ քաղաքական խորհրդի նախագահ, կուս-ը 2008-12-ին՝ եղել է ՀԱԿ-ի անդամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ Անդրանիկ Նահապետի (12.06.1951, Երևան-25. 07. 2007, Երևան), ՀՀ վարչապետ՝ 2000-07-ին։ Ավարտել է ԵՊԻ տեխ. կիբեռնետիկայի ֆակ-ը (1972)։ 1968-ից՝ ընդհատակյա ազգային միացյալ կուս-յան, 1973-ից՝ կուս-յան խորհրդի անդամ։ 1992-ից՝ ՀՀԿ անդամ, 1993-97 և 1998-2005-ին՝ ՀՀԿ խորհրդի նախագահ, 1997-98 և 2005-07-ին՝ ՀՀԿ նախագահ։ 1998-ից՝ ԵԿՄ, ապա՝ ԵԿՄ վարչության անդամ։

1974-ին ձերբակալվել և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Արցախյան ազատամարտի տարիներին (1991-94) գործուն մասնակցություն է ունեցել կամավոր․ ջոկատների ստեղծման, Արցախ մարդասիր. օգնություն առաքելու աշխատանքներին, մասնակցել մարտ․ գործողությունների։ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր (1995-2000), «Միասնություն» խմբակցության ղեկավար (1999-2000)։

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ-ի «Գարեգին Նժդեհ» և «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ԵԿՄ-ի «Վազգեն Սարգսյան» շքանշանով, Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալով

ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ Ազատի, ՀՀ վարչապետ՝ 2007-08-ին։ Տես ՀՀ նախագահ հոդվածը։

ՍԱՐԳՍՅԱՆ Տիգրան Սուրենի [ծ. 29.01.1960, ք. Կիրովական (այժմ՝ Վանաձոր)], ՀՀ վարչապետ՝ 2008-ից։ Տնտեսագիտական թեկնածու (1989)։ Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դ-ր։ ՀՀԿ անդամ՝ 2009-ից։ Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Մ. Պետերբուրգ) ֆինանսատնտեսական ինստ-ը (1983)։ 1994-ին և 1996-97-ին բանկերի արդյունավետ կառավարման հարցերով վերապատրաստվել է Վաշինգտոնում։ 1993-94-ին դասավանդել է ԵՊՀ-ում, 1995-98-ին եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1995-2008-ին՝ Անցումային հասարակության հետազոտության ինստ-ի տնօրեն, 1998-2008-ին՝ ՀՀ Կենտրոնական բանկի, 2005-07-ին, միաժամանակ՝ Միջպետական բանկի նախագահ։

1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ ֆինանսաբյուջետային հարցերի մշտ. հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալով (2000)։