Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1060

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ). հիմնադրվել է 1920-ին, եղել է ԽՄԿԿ-ի բաղկացուցիչ մասը, որից առանձնացել է 1991-ին։ Հիմնադիր առաջին քարտուղար՝ Սերգեյ Բադալյան (1991-99)։ Ներկայիս առաջին քարտուղարը Ռուբեն Թովմասյանն է (1999-ից)։ 1990-ին ընտրված Հայաստանի ԳԽ-ում առաջատար քաղաքական ուժն էր, 1995-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 7, 1999-ին՝ 8 պատգամավոր։

Ազգային ինքնորոշում միավորում (քրիստոնեավարներ) [ԱԻՄ(Ք)]. հիմնադրվել է 1987-ին։ Նախագահ՝ Պարույր Հայրիկյան։ ԽՍՀՄ-ում 1-ին բացահայտ ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունն էր, հրատարակել է այլընտրանքային «Անկախություն» պարբերականը։ Նպատակն ազգային պետականության վերականգնումն էր, հանրաքվեի միջոցով Հայաստանի անկախացումը և Սահմանադիր ժողովի ստեղծումը։ 1995-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր։

Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՍ) կուսակցություն, հիմնադրվել է 1989-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Հրանտ Խաչատրյան, 2008-ից՝ Հայկ Բաբուխանյան։ 1999-ի ՀՀ ԱԺ-ի ընտրություններին մասնակցել է «Իրավունք և միաբանություն» դաշինքի կազմում, ունեցել 7 պատգամավոր։ 2012-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ունի 1 պատգամավոր (Հ. Բաբուխանյան)՝ ՀՀԿ խմբակցության կազմում։

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն (ՀՌԱԿ). կազմավորվել է 1990-ի սկզբին, պաշտոնապես գրանցվել է 1991-ի հուլիսին։ Աշխարհայացքային և գաղափարախոսական առումով ՀՌԱԿ-ը Ռամկավար ազատական կուս-յան (1921, Կ. Պոլիս) հետևորդն էր։ Առաջին ատենապետ՝ Ռուբեն Միրզախանյան (1991-96 և 1999-2003)։ 2012-ին միավորվել է Արմենական-ՌԱԿ կուս-յան հետ (հիմն.՝ 2008)՝ Ռամկավար ազատական կուս․ (Հայաստան) անվամբ, որի նախագահ է ընտրվել Հակոբ Ավետիքյանը։ 1990-ի առաջին գումարման ԳԽ-ում ուներ 21 պատգամավոր։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ). հիմնադրվել է 1887-ին Ժնևում՝ Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Ռուբեն Խանազատի, Գաբրիել Սաֆյանի և ուրիշներ նախաձեռնությամբ։ 1887-ից լույս է ընծայում «Հնչակ» թերթը, որի անունով էլ կոչվել է կուս-ը։ ՀՀ- ում գործում է 1991-ից։ 1995-ի ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 2 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։ 2008-ից ընդդիմադիր ՀԱԿ քաղաքական միավորման անդամ է։ Ատենապետ՝ Լյուդմիլա Սարգսյան։ 2012-ի ԱԺ-ի ընտրություններում ունի մեկ պատգամավոր (Լ. Սարգսյան)՝ ՀԱԿ խմբակցության կազմում։

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ). հիմնադրվել է 1991-ին։ Նախագահ՝ Խոսրով Հարությունյան։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում, 2012-ին՝ 1 պատգամավոր (Խ. Հարությունյան)՝ ՀՀԿ խմբակցության կազմում։

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), հիմնադրվել է 1993-ին։ Նախագահ՝ Վազգեն Մանուկյան։ 1995-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 5, 1999-ին՝ 6, 2003-ին՝ 1 պատգամավոր՝ «Արդարություն» խմբակցության կազմում։

Լիբերալ դեմոկրատական կուսակցություն (ԼԴԿ). ստեղծվել է 1994-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Վիգեն Խաչատրյան։ 1995-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։

«Շամիրամ» կանանց հասարակական-քաղաքական կազմակերպություն, ստեղծվել է 1995-ին։ Նույն թվականին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 8 պատգամավոր։

Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ), հիմնադրվել է 2002-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Գուրգեն Արսենյան։ 2003-ին ընտրված ՀՀ ԱԺ-ում ուներ 6, 2012-ին՝ 1 պատգամավոր (Գ. Արսենյան)՝ ԲՀԿ խմբակցության կազմում։

1-5.2. ՀՀ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

Այստեղ ներկայացված են միայն այն գործիչները, որոնց ղեկավարած կուս-ները երբևէ ընտրվել են ՀՀ ԱԺ (ԳԽ)-ում և այլ կարգավիճակով տրված չեն։

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Հայկ Բորիսի (22.10.1964, Երևան), ՍԻՄ կուս-յան նախագահ (2006-ից)։ Ավարտել է ԵՊԻ-ի հաշվողական տեխնիկայի ֆակ-ը (1986)։ 1990-95-ին՝ Երևանի քաղաքային խորհրդի, 1999-2003-ին և 2012-ից՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր։ ՀՀԿ խմբակցության և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտ. հանձնաժողովի անդամ է։ 1999-ից «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագր. խորհրդի նախագահն է։

ԳԵՂԱՄՅԱՆ Արտաշես Մամիկոնի (ծ. 2.12.1949, Երևան), «Ազգային միաբանություն» կուս-յան հիմնադիր-նախագահ (1996-ից)։ Ավարտել է ԵՊԻ-ի էլեկտրատեխ. ֆակ-ը (1971)։ 1989-90-ին՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ-ի «Իրավունք և միաբանություն», 2003-07-ին՝ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար։ ԵԽԽՎ և ԵԱՀԿ խորհրդարան․ վեհաժողովներում ՀՀ պատվիրակության, «Խորհրդարանականները գլոբալ գործողության համար» միջազգ. խորհրդարան․ կազմակերպության անդամ է։ ԵԽ-ի ամբիոնից հանդես է եկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նորանկախ երկրներում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ զեկուցումներով։ 2012-ից ԵԱՀԿ-ում ՀՀ խորհրդարան․ պատվիրակության ղեկավարն է։ 2003-ին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ ՀՀ ԱԺ-ի (1995-2007 և 2012-ից) պատգամավոր։

Հրատարակել է «Հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ» (2008), «Ապագային ընդառաջ» (2011), «Եվրոպական միությունը մեր ապագան է» (2012) գրքերը։

ԳՈՒՐԳԵՆՅԱՆ Արսեն Բաբկենի (22.12.1959, Երևան), ՄԱԿ կուս-յան հիմնադիր-նախագահ։ Ավարտել է ԵԺՏՀ-ը (1980)։ 1991-92-ին՝ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, 2000-07-ին՝ ԱԺ-ի պատգամավոր, ՄԱԿ խմբակցության ղեկավար (2003-07)։ 2012-ին ԱԺ-ի պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով։ ՀՀ ԱԺ-ի ԲՀԿ խմբակցության և արտաքին հարաբերությունների մշտ. հանձնաժողովի անդամ է։

ԴԵՄԻՐՃՅԱՆ Ստեփան Կարենի (7.06.1959, Երևան), ՀԺԿ նախագահ (1999-ից), Կարեն Դեմիրճյանի որդին։ Ավարտել է ԵՊԻ-ի էլեկտրատեխ. ֆակ-ը (1981)։ 2003-ին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ 2003-ին ՀՀ ԱԺ-ի պատգամավոր է ընտրվել ՀԺԿ, 2012-ին՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակներով։ 2003-07-ին ղեկավարել է ՀՀ ԱԺ-ի «Արդարություն» խորհրդարան․ խմբակցությունը։ ՀՀ ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտ. հանձնաժողովի անդամ է։

ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռուբեն Գրիգորի (ծ. 15.02.1937, Երևան), Հայաստանի կոմկուսի նախագահ (2005-ից)։ Ավարտել է ԵԺՏԻ-ն (1977)։ 1977-89-ին աշխատել է ՀԿԿ շրջ. և կենտրոնական ապարատում. ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։ 1989-90-ին՝ Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-93-ին՝ ՀՀ Նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի բաժնի վարիչ, 2000-03-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 2003-ից՝ առաջին քարտուղար։

ԽԱՉԱՏՐՅԱՆ Հրանտ Հրաչի (ծ. 26.10.1951, Արարատի մարզ, գ. Բաղրամյան), ՍԻՄ կուս-յան հիմնադիր-նախագահ (1989-2006)։ Ավարտել է ԵՊԻ-ի ռադիոտեխնիկայի ֆակ-ը (1972)։ ՀՀ ԳԽ-ի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտ. հանձնաժողովի քարտուղար, ՀՀ ԱԺ-ի «Իրավունք և միաբանություն» (1999-2003), «Արդարություն» (2003-07) խմբակցությունների