Էջ:Armenia Encyclopedia.djvu/1069

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1-7.3. ՀԽՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1-7.3.1. Պետական մրցանակակիրներ

1965 Քոչար Հրաչյա Քոչարի՝ «Նահապետը» (1965) վիպակի համար

Խաչատրյան Արամ Եղիայի՝ Թավջութակի և նվագախմբի ռապսոդիայի համար

Ասլամազյան Սերգեյ Զաքարի, Գաբրիելյան Ավետ Կարապետի, Դավիդյան Ռաֆայել Ռուբենի, Թալալյան Հենրիկ Սիմոնի (Կոմիտասի անվան լարային քառյակ)՝ Կոմիտասի, Հարությունյանի, Հովհաննիսյանի, Տերտերյանի, Շոստակովիչի, Ցինցաձեի, Դվորժակի, Ֆրանկի, Բլոխի և Դիտտերսդորֆի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրի համար

Սարյան Մարտիրոս Սարգսի՝ «Անցնող օր», «Գորիս», «Կատարինե Սարյանի դիմանկարը», «Նատյուրմորտ» նկարների համար

Գասպարյան Գոհար Միքայելի՝ Լյուչիա դե Լամերմուրի դերակատարման (Դոնիցետտիի համանուն օպերայում) և Շեքսպիրի թեմաներով համերգային ծրագրի համար

1967 Սևակ Պարույր Ռաֆայելի՝ «Անլռելի զանգակատուն» (1959) պոեմի համար

Բաբաջանյան Առնո Հարությունի՝ «Վեց պատկեր դաշնամուրի համար» ստեղծագործության համար

Կալենց Հարություն Տիրատուրի՝ Ալեքսանդր Գիտովիչի, Ս. Բարսեղյանի, Արտեմ Ալիխանյանի դիմանկարների և «Կակաչներ», «Քրդուհիներ», «Սևանի վանքը», «Մեր բակը», «Գարուն», «Զանգվի ձորում» նկարների համար

Քոչար Երվանդ Սիմոնի՝ «Սասունցի Դավիթ» արձանի համար

Գուլագյան Օլգա Նիկողայոսի՝ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ՝ Տատիկի, «Բրոուդիի ամրոցը» ներկայացման մեջ Բրոուդիի մոր դերակատարման համար (Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկ․ թատրոն)

Հովհաննիսյան Էդգար Սերգեյի, Գալստյան Վիլեն Շմավոնի՝ «Հավերժական կուռք» բալետի համար (Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն)

Դովլաթյան Ֆրունզե Վաղինակի, Յավուրյան Ալբերտ Գառնիկի՝ «Բարև, ես եմ» կինոնկարի համար

Կևորկով Ստեփան Աղաբեկի, Մելիք-Քարամյան Էրազմ Ալեքսանդրի, Դիլդարյան Իվան Սմբատի, Ջալալյան Արտաշես Սիմոնի՝ Կամոյի հեղափոխական գործունեությանը նվիրված «Անձամբ ճանաչում եմ» և «Արտակարգ հանձնարարություն» կինոնկարների համար

1971 Սարյան Գեղամ Բաղդասարի՝ «Քրիզանթեմ» (1968) բանաստեղծությունների ժող-ի համար

Անանյան Վախթանգ Ստեփանի՝ մանկապատանեկան ստեղծագործությունների համար

Եղիազարյան Գրիգոր Եղիազարի՝ «Անուրջների լիճը» բալետի համար

Չեքիջյան Հովհաննես Հարությունի՝ 1968-69-ի համերգային ծրագրի համար

Աճեմյան Վարդան Մկրտչի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Անուշ» օպերայի և Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկ․ թատրոնում «Աշխարհն, այո՛, շուռ է եկել» դրամայի բեմադրությունների համար

Սարգսյան Արա Միհրանի՝ Վլադիմիր Լենինի, Սերգեյ Կիրովի, Սուրեն Սպանդարյանի դիմաքանդակների, Ստեփան Շահումյանի, Միխայիլ Կալինինի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Սուրեն Սպանդարյանի, Պրոկոֆի Ջափարիձեի, Անաստաս Միկոյանի կիսանդրիների և Լենինականում՝ «Մայիսյան ապստամբության հերոսներին» հուշարձանի հարթաքանդակների համար

Բորյան Գուրգեն Միքայելի, Աբրահամյան Խորեն Բաբկենի, Դովլաթյան Ֆրունզե Վաղինակի, Հայրապետյան Արկադի Պետրոսի, Գևորգյան Սերգեյ Գևորգի, Մեսյան Կարեն Զաքարի, Բաբայան Ռաֆայել Պետրոսի՝ «Սարոյան եղբայրներ» կինոնկարի համար

Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի, Մերկուրով Սերգեյ Դմիտրևիչ, Թամանյան Գևորգ Ալեքսանդրի, Սաֆարյան Սամվել Առաքելի, Արևշատյան Վարազդատ Աբրահամի, Գրիգորյան Մարկ Վլադիմիրի, Սարապյան Էդուարդ Ավետի, Վարդանով Լևոն Սերգեյի, Փարեմուզովա Նատալյա Ֆեոդորովնա՝ Երևանի Լենինի անվան հրապարակի ճարտ. համալիրի համար

Ալավերդյան Ռազմիկ Բեհբուդի, Բադալյան Ռուբեն Արտաշեսի, Բուրխաջյան Սուրեն Սերոբի, Մնացականյան Գուրգեն Ստեփանի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկ․ թատրոնի շենքի համար

1972 Ագուլյան Սոֆյա Լիպարիտի, Կարանյան Պետրոս Գևորգի՝ «Պտղաբուծության գիտական հիմքերի մշակումը և դրանց արմատավորումը Հայկական ՍՍՀ-ի լեռնային բարձրադիր գոտիներում» աշխատության համար

Ղարիբյան Արարատ Սահակի՝ «Ռուս-հայերեն բառարանի» (1968) համար

Հարությունյան Աշոտ Մկրտչի, Սարկիսով Վլադիմիր Խաչատուրի, Գալոյան Կիմ Վաչագանի, Օհանյան Սուրեն Խորենի, Թումանյան Մնացական Սեդրակի, Իսկանդարյան Կարլեն Հարությունի, Դալլաքյան Արթուր Եղիշի, Խաչատրյան Կարեն Մաթևոսի, Մխիթարյան Աշոտ Արարատի՝ սինթետիկ կորունդից տարբեր իրերի սերիական արտադրության տեխնոլոգիա մշակելու և արտադրությունը կազմակերպելու համար

Կանդայան Սերգո Գևորգի, Գևորգյան Էդվարդ Պետրոսի, Մնջոյան Կոստանդին Աղասու, Կասյան Մարտին Վահանի, Ենգոյան Ռոբերտ Ներսեսի, Դարբինյան Վահրամ Լյուդվիգի, Մելիք-Սարգսյան Հակոբ Գրիգորի՝ մասնագիտացված մրրկապատճենահան հաստոցների ստեղծման ու արմատավորման համար

Թումանյան Ստեփան Լևոնի, Բաբայան Նորայր Թովմասի, Աստվածատրյան Ստեփան Հմայակի, Օհանյան Ժորա Լիպարիտի, Խեմչյան Վահրամ Վահանի, Հարությունյան Ալբերտ Հովակիմի, Համբարձումյան Արշակ Խաչատուրի, Մարտիրոսյան Վիլյամ Մուշեղի՝ բնական գազի բաղադրության կայունացման եղանակ մշակելու և արդ-յան մեջ արմատավորելու համար

1973 Քարյան Նաիրի Եղիազարի՝ «Սպասում եմ քեզ» (1968) բանաստեղծությունների ժող-ի և «Սասնա Դավիթ» դյուցազնավեպի պատումի (1966) համար

Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի՝ «Պատվո քարը» (1970), «Պատմվածքներ Արտուտիկի մասին» (1970) և «Անտեսանելի ստվերներ» (1968) մանկապատանեկան երկերի ժող-ների համար

Հարությունյան Ալեքսանդր Գրիգորի՝ «Ներբող Լենինին» օրատորիայի և «Սայաթ-Նովա» օպերայի համար

Աբրահամյան Մեդեա Վարդանի՝ վերջին տարիների համերգային ծրագրերի համար

Ջանիբեկյան Գուրգեն Ջանիբեկի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում Վառավինի («Դատական գործ»), Սողոմոնի («Գինը»), Ուստա Մարգարի («Աշխարհն, այո՛, շուռ է եկել»), Կլաուզենի («Մայրամուտից առաջ») դերերը կատարելու համար

1974 Սալտիկով Սարգիս Անդրեյի՝ «Տարածաչափական մետաղագրություն» (ռուս․, 1970) մենագրության համար

Եղիազարյան Արամայիս Ամրաստանի, Գրիգորյան Լևոն Արփիարի, Կակոյան Ալֆրեդ Բագրատի, Ստեփանյան Մամիկոն Խաչատուրի, Հայրապետյան Զավեն Լևոնի, Միրիջանյան Մուրադ Գաբրիելի, Սարգսյան Վիկտոր Սիմոնի, Դադաշյան Էդուարդ Սամսոնի, Եղիկով