Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1072

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլիբեկյան Ռոբերտ Վաղարշակի՝ «Դերասանի աշխարհը» կոմպոզիցիոն նկարաշարի համար

Ջիվանյան Հակոբ Արամի՝ Ախուրյանի շրջանի Սգատան գյուղի Հայրեն․ մեծ պատերազմում զոհվածների հուշարձան-կոթողի համար

Ռաշիդյան Գարրի Հայկի, Իսահակյան Յան Սուրենի՝ Էջմիածին քաղաքի (Վաղարշապատի թաղամաս) Մյասնիկյան փողոցի բնակելի շենքերի կառուցապատման և բարեկարգման համար

Զարյան Ռուբեն Վարոսի՝ «Էջեր հայկական շեքսպիրապատումից» (գիրք 1-2, 1979-81) աշխատության համար

Մարգարյան Մարո Եղիշի՝ «Նվիրումներ» (1982) բանաստեղծությունների ժող-ի համար

Սարգսյան Մկրտիչ Դիվինի՝ «Խաղաղություն պատերազմից առաջ» (1981) ժող-ի համար

Սարյան Ղազարոս Մարտիրոսի՝ «Սիմֆոնիա» ստեղծագործության համար

Մանգասարյան Ռաֆայել Արամի՝ 1981-82-ի համերգային ծրագրերի և ֆոնդային ձայնագրությունների համար

Մաթևոսյան Հրանտ Իգնատիոսի, Հովհաննիսյան Արտաշես Կոնստանտինի, Գևորգյան Վիոլետա Գևորգի, Մսրյան Ժասմեն Օնիկի՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվ․ դրամատիկ․ թատրոնում բեմադրված «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացման համար

Մնացականյան Մանուկ Յախշիբեկի, Հովհաննիսյան Ներսես Գեդեոնի, Յավուրյան Ալբերտ Գառնիկի, Բաբայան Ռաֆայել Սուրենի, Բաբաջանյան Առնո Հարությունի, Թումանյան Ալլա Միքայելի, Գասպարյան Ազատ Նիկոլի՝ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական կինոնկարի համար

Խանջյան Գրիգոր Սեպուհի՝ «Վարդանանք» մոնումենտալ կոմպոզիցիայի համար

Թորոսյան Ջիմ Պետրոսի, Մինասյան Մկրտիչ Մինասի, Հակոբյան Հենզել Անդրանիկի, Հովհաննիսյան Արբակ Խաչիկի՝ Երևանի մետրոպոլիտենի «Լենինի հրապարակ» կայարանի համար

Դարբինյան Ֆենիքս Գաբրիելի, Շաքարյան Ալբերտ Սուրենի՝ Երևան քաղաքի «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա հետիոտն անցուղու համալիրի համար

Հախվերդյան Լևոն Հովհաննեսի՝ «Հայ թատրոնի պատմություն» (ռուս․, 1980) մենագրության համար

Մկրտչյան Լևոն Մկրտչի՝ հայ դաս. քնարերգության ուսումնասիրման և պրոպագանդման բնագավառում կատարած աշխատանքի համար

Գալոյան Գալուստ Անուշավանի, Աղայան Ծատուր Պավելի, Առաքելյան Բաբկեն Նիկոլայի, Երեմյան Սուրեն Տիգրանի, Խաչիկյան Լևոն Ստեփանի, Հակոբյան Արշավիր Մնացականի, Հովհաննիսյան Աշոտ Գարեգինի, Սարգսյան Գագիկ Խորենի՝ «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 1-8, 1967-84) աշխատության համար

Կիրակոսյան Ջոն Սահակի՝ «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» (1978) և «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (հ. 1-2, 1982-83) աշխատությունների համար

Յաբլոկով-Խնձորյան Ստեփան Միրոնի՝ կարծրաթև միջատների ֆաունայի կարգաբանության, կենդանաաշխարհագրության և էվոլյուցիայի հարցերին նվիրված աշխատությունների շարքի համար

Աճեմյան Ոստանիկ Գառնիկի, Բոնդարենկո Օլեգ Վասիլևիչ, Գրիգորյան Էդուարդ Սամվելի, Դեմիրճյան Զաքար Շավարշի, Վարդանյան Զարեհ Վահեի, Վարդանյան Լեոնիդ Զաքարի, Սարգսյան Սուրիկ Հմայակի, Սարգսյան Ալբերտ Երվանդի՝ ռոտորների հավասարակշռման նոր տեխնոլոգ․ պրոցեսների և հաստոցների ստեղծման ու արդ-յան մեջ ներդրման համար

Բեզիրգանյան Պետրոս Հակոբի, Ավետյան Կոլյա Թորգոմի, Շաբոյան Սերգեյ Հակոբի՝ բյուրեղների կառուցվածքային, ռենտգենադիֆրակցիոն պատկերները տեսանելի դարձնող հեռուստատեսային համակարգ մշակելու համար

Մովսիսյան Ռաֆայել Հակոբի, Բաբայան Հենրիկ Անուշավանի, Բարխուդարյան Արկադի Միսակի, Թափլաշվիլի Իգոր Արոնովիչ, Պողոսյան Արմեն Գեղամի, Ջենտերջյան Անտոն Հրաչի, Սինանյան Ռուբեն Ռուբենի, Վարդանյան Վլադիմիր Նիկոլայի՝ հիդրոդինամիկ հարթաչափման համակարգերի մշակման ու ներդրման համար

Ազիզյան Վաչիկ Ալեքսանի, Գրիգորյան Աշոտ Սրապիոնի, Գրիգորյան Գևորգ Մարկոսի, Կարապետյան Դմիտրի Զալիվոսի, Մելքոնյան Սոկրատ Սահակի, Շամիրյան Կարապետ Հովնանի, Շահբազյան Մարտուն Աշոտի, Պապոյան Մելիք Գուրգենի՝ աշխատանքային ակնառու նվաճումների, սոց. մրցության զարգացման գործում հանդես բերած նախաձեռնության, աշխատանքի արտադրողականության և որակի, օգտագործվող տեխնիկայի արդյունավետության էական բարձրացման համար

Ալեքսանյան Վանյա Մկրտչի, Ասատրյան Ալբերտ Խաչատուրի, Բարսեղյան Մերուժան Համբարձումի, Հարտենյան Լեռնիկ Դավթի, Գևորգյան Կոլյա Միքայելի, Եզեկյան Անուշ Սմբատի, Միքայելյան Լյուդվիգ Մխիթարի, Սուքիասյան Ավետիք Մեսրոպի՝ աշխատանքային ակնառու նվաճումների, սոց. մրցության զարգացման գործում հանդես բերած նախաձեռնության, աշխատանքի արդյունավետության ու որակի էական բարձրացման և գյուղատնտեսական մթերքների արտադրության զգալի ավելացման համար

Դավթյան Վահագն Արմենակի՝ «Լույս առավոտի» (1984) բանաստեղծությունների ժող-ի համար

Դավոյան Ռազմիկ Նիկողոսի՝ «Պղնձե վարդ» (1983) բանաստեղծությունների ու պոեմների ժող-ի համար

Աղավնի (Գրիգորյան Աղավնի Արշակի)՝ «Միշտ կանչող ձայներ» (1983) գրքի համար

Ավետիսյան Խաչատուր Մեխակի՝ 1982-83-ին գրած երգաշարի համար

Թադևոսյան Էդվարդ Զոհրապի, Հախնազարյան Սուրեն Հայրապետի, Պապյան Յակով Գրիգորի, Սիմոնյան Ֆելիքս Լյուդվիգի (Կոմիտասի անվան լարային քառյակ)՝ 1983-85-ի համերգային ծրագրերի համար

Իսաբեկյան Էդվարդ Հմայակի՝ «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանեկան երթ», «Առավոտ», «Անհանգիստ ձիեր», «Արաքսի ափին», «Ձիեր ջրվեժի մոտ», «Կիրճում» նկարների համար

Բաղդասարյան Սերգեյ Իվանի՝ «Սոս Սարգսյան», «Յուրի Երզնկյան», «Երիտասարդ արձանագործի դիմաքանդակը», «Դաշնակահարուհու դիմաքանդակը», «Սերո Խանզադյան», «Ազատ Շերենց», «Մոր դիմաքանդակը», «Արգենտինացի ռեժիսոր Խոսե Ռոդրիգես Ֆաուերի դիմաքանդակը», «Սխրանք», 1982-84-ին ստեղծած դիմաքանդակների շարքի և կոմպոզիցիայի համար

Մկրտչյան Ալբերտ Մուշեղի, Վաթինյան Ռուդոլֆ Մամիկոնի, Նովենց Գալյա Խաչիկի, Բաբայան Ռաֆայել Պետրոսի, Մկրտչյան Ֆրունզիկ Մուշեղի, Մանսուրյան Տիգրան Եղիայի՝ «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն» կինոնկարների համար

Փելեշյան Արտավազդ Աշոտի՝ «Մեր դարը» փաստավավերագր. կինոնկարի համար