Էջ:Armenia Encyclopedia.djvu/1074

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անանյան Վախթանգ Ստեփանի՝ ակտիվ հասարակական գործունեության, հայրենիքին և հայրենի բնաշխարհին նվիրված ստեղծագործությունների համար

Ղազանչյան Երվանդ Խաչիկի՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Նիկոլայ Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ներկայացումների ռեժ. մեծ վարպետության համար

Խանջյան Դավիթ Հակոբի՝ համերգային կատարող․ պրոֆեսիոնալ վարպետության համար

Չաուշյան Լևոն Ալեքսանդրի՝ «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար» և «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունների համար

Երևանի ալյումինի գործարանի մշակույթի պալատի ժողովրդական անսամբլ՝ երիտասարդության գեղագիտական դաստիարակության, ԽՍՀՄ ժողովուրդների պարարվ-ի պրոպագանդման գործում ձեռք բերած հաջողությունների համար

Արփա-Սևան հորատանցողների կոմունիստական աշխատանքի բրիգադի կոլեկտիվ՝ արտադրական բարձր ցուցանիշների և սոց. մրցությունում ձեռք բերած հաջողությունների համար

Իսաբեկյան Նաիրա Հրայրի՝ «Անիզոտրոպ ու տրամբոդուլ նյութից պատրաստված պտուտաթաղանթների լարված դեֆորմացած վիճակի հետազոտումը» աշխատանքի համար

Հովհաննիսյան Սերգեյ Շահենի, Յաղջյան Վիգեն Գևորգի՝ «Կոդավորման հանրահաշվական տեսության մի քանի հարցերի մասին» համատեղ կատարած աշխատանքների շարքի համար

Գևորգյան Սերգեյ Ռուբենի, Տարասով Ալեքսանդր Վասիլևիչ՝ «Մասնիկների բազմակի վերագրման էֆեկտները մեծ էներգիայով ատոմային միջուկների վրա» համատեղ կատարած աշխատանքների շարքի համար

Երևանի № 9 տեխ. ուսումնարանի կոլեկտիվ՝ բանվոր դասակարգի երիտասարդ հերթափոխի պատրաստման ու կոմունիստական դաստիարակության գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար

1976 Մովսիսյան Վիլեն Մկրտչի՝ բազմաչափ պատահական տատանումների կառավարման թվային համակարգերի գործողության ալգորիթմների մշակմանն ու հետազոտմանը նվիրված աշխատանքների շարքի համար

Ղազարյան Էդուարդ Մուշեղի՝ կիսահաղորդչային միջավայրերում էքսիտոնային ֆիզիկայի տեսությանը նվիրված աշխատանքների շարքի համար

Լեբեդև Վալենտին Վիտալևիչ, Կլիմուկ Պյոտր Իլյիչ, Զաքարյան Աշոտ Զավենի, Այվազյան Ռաֆիկ Ռուբենի (վերջին երկուսը՝ խմբի ղեկավարներ), Հովհաննիսյան Ջուլիետա Բենիամինի, Առաքելյան Նորայր Մորիկի, Կակոսյան էդուարդ Ղուկասի, Մուրադյան Յուրիկ Սմբատի, Հարությունյան Շոթա Մամիկոնի, Հարությունյան Միքայել Հարությունի, Զաքարյան Արտավազդ Անդրանիկի՝ «Օրիոն-2» տիեզ. աստղադիտարանի մշակման ու շահագործման համար

Գալայան Ալեքսանդր Եղիշի, Գևորգյան Հովհաննես Սիրակի, Եղիազարյան Աշոտ Գրիգորի, Մակարյան Գոհար Արարատի, Մուշեղյան Ռուբիկ Անդրանիկի՝ զանգվածային թողարկման պայմաններում ինտեգրալ միկրոսխեմաների ու ինտեգրալ մեծ սխեմաների միջօպերացիոն հսկման համար «Անահիտ-11» և «Անահիտ-16» ավտոմատ հսկիչ-չափիչ համակարգերի մշակման համար

Գրիգորյան Հովհաննես Երվանդի՝ «Երգեր առանց երաժշտության» ժող-ի, 1974-75-ին կենտրոնական ու հանրապետական մամուլում հրապարակված ստեղծագործությունների և թարգմանչական գործունեության համար

Հովնաթանյան Ռուբեն Հայկազի՝ «Հավերժական միություն», «Իմ քաղաքի շինարարները», «Հաղթանակի օրը» և «Կոլեգաներ» կտավների համար

Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ-ի կամերային անսամբլ՝ համերգային ակտիվ գործունեության, երիտասարդության գեղագիտական դաստիարակության, կատարող, վարպետության համար

Հայաստանի պարի պետական անսամբլ՝ երիտասարդության գեղագիտական դաստիարակության ուղղությամբ կատարած մեծ աշխատանքի՝ սովետ․ պարարվ-ի պրոպագանդման ու հասարակական գործունեության համար

Երևանի մանկ․ պատկերասրահ՝ մանուկների և պատանիների ստեղծագործության ակտիվ պրոպագանդման համար

1978 Մարտիրոսյան Շիրազ Սարգսի՝ «Արդի էկոլոգիական իրադրությունը և հասարակական սիստեմները» (1977) մենագրության համար

Երեմյան Շահեն Սուրենի, Սեդրակյան Արա Գրիգորի՝ «Կոմպլեքս մոմենտների տեսությունը և նրա կիրառումը մեծ էներգիաներով ուժեղ փոխազդող տարրական մասնիկների ցրման պրոցեսներում» աշխատանքի համար

Ավետիսյան Համլետ Կարոյի՝ ուժեղ դաշտերի ոչ գծային էլեկտրադինամիկայի ասպարեզում աշխատանքների շարքի համար

Հովհաննիսյան Էլեոնորա Աշոտի, Բաղդասարյան Գուրգեն Հովհաննեսի, Հովհաննիսյան Էմմա Անդրանիկի, Սարգսյան Էդվարդ Գևորգի՝ «Օրգանական գերօքսիդների ցածր ջերմաստիճանային հետերոգեն-կատալիտիկ ռադիկալային քայքայման երևույթի հայտնաբերումն ու ուսումնասիրությունը» աշխատանքի համար

Կոչիկյան Արտաշես Վահրամի՝ «ճշգրիտ վիբրամեխանիզմների ստեղծումն ու հետազոտությունը» աշխատանքի համար

Մարտիրոսյան Արմեն Արամի՝ «Թռչուններ» (1978) բանաստեղծությունների ժող-ի համար

Վարդանյան Վարուժան Վռամի՝ «Հայկական ռեքվիեմ» շարքի, «Հրաժեշտի ռեքվիեմ» ու «Կամավորները» կտավների համար

Գևորգյանց Ռուբեն Ստեփանի՝ Երիտասարդության կյանքին նվիրված վավերագր. ֆիլմերի համար

Օհանյան Կարինե Ռոբերտի՝ 1976-77-ի համերգային ծրագրերի համար

Տեր-Գուլանյան (Հակոբյան) Մերուժան Սարգսի՝ «Մնացող հողն ու գնացող մարդիկ» վավերագր. վիպակի համար

1980 Մկրտչյան Վարդան Սուրենի՝ «Ծխախոտի հետբերքահավաքային մշակման տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման միջոցների և համակարգերի մշակումն ու հետազոտումը» աշխատանքների շարքի համար

Հակոբյան Գելբիկ Դերենիկի, Փիրումյան Գևորգ Պետրոսի, Խաչոյան Արմեն Վարդանի, Բաբախանյան Աշոտ Վարդգեսի՝ «Մակերևութային ակտիվ նյութերի ջրային լուծույթների ֆիզիկաքիմիական հատկությունների հետազոտումը և ժողտնտեսության մեջ նրանց կիրառման տարբեր հնարավորությունները» աշխատանքների շարքի համար

Ղարիբջանյան Բագրատ Գևորգի՝ «Բուրժուական հասարակության ճգնաժամը և ամերիկյան ֆուտուրոլոգիան» մենագրության համար

Գրիգորյան Վալերի Գրիգորի, Մինասյան Հայկ Ռոբերտի, Գլուշկո Բորիս Ալեքսեևիչ, Դրամփյան Ռաֆայել Խաժակի՝ «Լազերային ճառագայթման և տարբեր նյութերի ռեզոնանսային փոխազդեցությունը» աշխատանքների շարքի համար

Բաղդասարյան Ռուբեն Արարատի, Գրիգորյան Սվետլանա Վիկտորի, Բաբայան Լյուսյա Ավետիքի՝ քրոնոլոգիական հետազոտության մեթոդների մշակման և բժշկագիտության մեջ ներդնելու համար