Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XII դ-ում սելջուկյան ամիրությունների դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագր. պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների (սկսած Դավիթ III Շինարար թագավորից, 1089-1125) շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները։ Վերջիններիս նախնի Խոսրով Արծրունին, խուսափելով սելջուկ նվաճողների բռնություններից, XI դ-ի 2-րդ կեսին հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում։ Վասալ․ ծառայության դիմաց Կյուրիկե Ա Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի գավառակը՝ համանուն ամրոցով։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով Խոժոռնիի Արծրունիների իշխանատոհմն այնուհետև կոչվել է Ձաքարյան։

Արծրունիների տոհմի մի ուրիշ իշխան՝ Վահրամը, XI դ-ի 2-րդ կեսին հաստատվել է Գուգարքի Քորոփոր գավառում և վասալ․ ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց ստացել Մահկանաբերդ և Կայան ամրոցները՝ շրջակա տարածքներով։ 1118-ին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը, որը վրաց Բագրատունիները շնորհել էին Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր Դեմետրե l-ի օրոք (1125-56) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է Տփիղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թթ-ին հաջորդել է Եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույրը՝ Սահակադուխտը, ամուսնացել է Զաքարիայի որդու՝ Սարգիս Մեծի (Սարգիս Ձաքարյան) հետ։ Նրանց որդիներն են Ձաքարյան տոհմի երևելիներ Զաքարե Բ Մեծն ու Իվանե Ա-ն։

1177-78-ին Վրաց Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալ․ կռիվների ժամանակ հայ-վրաց. զորքերի գերագույն հրամանատար (ամիրսպասալար) Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի lll-ը։ Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում։

1185-ին Վրաց Թամար թագուհին Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրաց. զորքերի ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների այն տիրույթները, որոնք վրաց. աղբյուրներում հիշատակվում են Սոմխիթ (Հայաստան) անվանումով։ Սարգիս Մեծի որդիները՝ Զաքարեն և Իվանեն, գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ-ի սկզբին հասել է 40 hզ-ի։ Ամիր Քուրդ Արծրունին նշանակվել է Քարթլիի և Տփղիսի էրիսթավների էրիսթավ (իշխանաց իշխան), ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է Գագ ամրոցը և մերձակա տարածքը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (վրաց.՝ Թմոգվի) բերդը՝ Վերին Ջավախք գավառում։ Հայ-վրաց. սերտ համագործակցության հետևանքով ոչ միայն ամրապնդվել ու հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկ նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հս., հս-արլ. և կենտրոնական նահանգները։ 1195-ին Ատրպատականի աթաբեկության զորքերը ներխուժել են Հայաստան, սակայն Շամքորի մոտ Զաքարյանները գլխովին ջախջախել են և հետ շպրտել թշնամուն։ 1196-1211-ին Ձաքարյաններն ազատագրել են Ամբերդը, Սևին, Բջնին, Դվինը, Կարսը, Մանազկերտը, Արճեշը, Բագրևանդ գավառը, Տուրուբերան նահանգի մեծ մասը, Սյունիքը և Վասպուրականի հս-արլ. որոշ գավառներ։