վանքում։ Դրանով վերականգնվել է Այրարատյան աշխարհի՝ որպես համազգային կենտրոն, նահանգի նշանակությունը։
Ջահանշահի համաձայնությամբ՝ Արծրունիների շառավիղ Սմբատ Սեֆեդինյանն օծվել է Հայոց թագավոր (1465-67)։ Թեև նրա կարճատև իշխանությունը տարածվել է միայն Աղթամար կղզու և ծովեզրյա տարածքների վրա, բայց վկայությունն է այն բանի, որ հայրենի պետականության վերականգնման գաղափարը խիստ կենսունակ էր։ 1460-ական թթ-ին հզորացած ակկոյունլուների առաջնորդ Ուզուն Հասանը (1468-78) սպանել է Ջահանշահին (1467-ի նոյեմբ.), գրավել Թավրիզը և իր տիրապետությունը տարածել նրա նվաճած երկրներում։ Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմում Մեհմեդ II Ֆաթիհ սուլթանը (1451-81) ջախջախել է Ուզուն Հասանին և նվաճել Փոքր Հայքն ու Մեծ Հայքի հս-արմ. տարածքները (Դերջան, Կամախ, Կարին, Բաբերդ և այլն)։ 1487-ին թուրք. հրոսակները զավթել են նաև Կիլիկիան։ Ուզուն Հասանին հաջորդած Ցաղուբ փադիշահի օրոք (1479-90) գործադրվել է «Բեյթ ուլ մալը»-ն (կրոնափոխությունը մերժող քրիստոնյաների ունեցվածքի բռնագրավման օրենքները), հայերի նկատմամբ սաստկացել են հալածանքները, բռնի հավատափոխության հարկադրանքները, հայ ավատատերերի հողային տիրույթների բռնագրավումներն ու ունեզրկումները։ Յաղուբի սպանությունից հետո թագաժառանգների միջև ծավալված ներքին գահակալ. կռիվները էականորեն թուլացրել են ակկոյունլուների պետությունը, որից օգտվել է Արդաբիլի Շեյխ Սեֆի-էդ-դինի ընտանիքի վերջին շառավիղ Իսմայիլը (1502-24)։ Նա, պարտության մատնելով ակկոյունլու Ալվանդին, գրավել է Թավրիզը (1502) և հիմնադրել համաիրան. պետականության ավանդներով առաջնորդվող ղզլբաշների (կարմրագլուխներ, թուրք. ցեղեր են) սեֆյան պետությունը (հայտնի է նաև Սեֆյան Պարսկաստան անունով)։ Շահնշահ հռչակված Իսմայիլ I-ը 1507-09-ին գրավել է Հայաստանի արմ. նահանգները և բախվել օսմանյան. թուրքերի հետ։ 1514-ի օգոստ. 23-ին Ուրմիա լճի մոտ Չալդրանի վճռական ճակատամարտում օսմանյանանները ջախջախել են ղզլբաշներին, մտել Ատրպատական և զավթել Թավրիզը։ Կնքված հաշտության պայմանագրով (1515)՝ Հյուսիսային Միջագետքը և Արևմտյան Հայաստանն անցել են օսմանյան Թուրքիային, իսկ Արևելյան Հայաստանը և Այսրկովկասը մնացել են Սեֆյանների տիրապետության տակ։ Թուրք-իրան. վերստին բորբոքված պատերազմները (1530-35 և 1548-54) աղետաբեր են եղել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ 1555-ի մայիսի 26-ի Ամասիայի հաշտության պայմանագիրը վերահաստատել է 1514-ի թուրք-իրան. սահմանը. Հայաստանի արմ. և հվ. նահանգները, Իրաքը և Արևմտյան Վրաստանն անցել են օսմ. Թուրքիային, իսկ Ատրպատականը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը և Շիրվանը՝ Սեֆյան Պարսկաստանին։ Թուրքիայի Մուրադ III սուլթանը (1574-95), օգտվելով Պարսկաստանում բռնկված գահակալ. կռիվներից, 1578-ին գրավել է Արևելյան Հայաստանն ու Արևելյան Վրաստանը։ Կ. Պոլսում կնքված թուրք-պարսկ. հաշտության պայմանագրով՝ ողջ Հայաստանը, Այսրկովկասը և Ատրպատականն անցել են Օսմանյան Թուրքիային։ Թուրք օսմանյանաններն ազգային և կրոն. հալածանքների են ենթարկել հայերին և մյուս քրիստոնյա ժողովուրդներին։ Նրանց համարել են «գյավուրներ» (անհավատ) և «եսիրներ» (ստրուկ), զրկել մարդկային տարրական իրավունքներից, կյանքի և գույքի ապահովությունից։ Հայերն իրավունք չունեին բողոքելու մահմեդականների դեմ կամ վկայություն տալու դատարանում, կրելու զենք և բարետես տարազ, երթևեկելու ձիով և այլն։ Համատարած բնույթ են կրել հայերի բռնի մահմեդականացումը, սպանությունները, հալածանքները, ունեզրկումը։ Մահմեդականություն ընդունած հայերին իրավունք է վերապահվել յուրացնել իրենց հարազատների ողջ ունեցվածքը։ XVI-XVII դդ-ում Օսմ. կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների համար աղետալի էր պարբերաբար կրկնվող մանկահավաքը. մանուկներին ու պատանիներին բռնությամբ խլելով ծնողներից՝ հատուկ ճամբարներում նրանց դաստիարակել են մահմեդականության մոլեռանդության օգով, համալրել սուլթանի հենարան ենիչերիների զորաբանակը և օգտագործել քրիստոնյա հպատակների դեմ: Հայկ, սկզբնաղբյուրներում հայ մանկահավաքների տարիներ են հիշատակվում 1519, 1531, 1536, 1543, 1547, 1550, 1590, 1622-ը:
Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների դուստրերի բռնահավաքներով համալրվել են թուրք սուլթանների ու ռազմավարչ. ավագանու ներկայացուցիչների հարեմները: XVI դ-ից սուլթան. կառավարությունը հետևողականորեն վարել է Հայաստանի էթնիկ. կազմի այլափոխման քաղաքականություն: Խրախուսել է քրդ. ցեղախմբերի ներհոսքը Հայաստանի