Ղարաբաղի խանությունն ընդգրկել է պատմ. Արցախի տարածքը (Խամսայի մելիքություններ) և Զանգեզուրի զգալի մասը։ Նկատելի էր մելիքների ազդեցությունը Ղարաբաղում և Զանգեգուրում։
Մեծ թվով հայ ազգաբնակչություն էր ապրում նաև Այսրկովկասի մյուս վայրերում՝ Թիֆլիսում, Թելավում, Սղնախում, Գորիում, Բաքվում, Շամախիում, Նուխիում և այլուր։
Խաներն ունեցել են իրենց կառավաման մարմինները՝ դիվանները կամ խորհուրդները. դրանց կազմում էին վեզիրը և մի քանի միրզաներ, որոնք վարել են տարբեր գերատեսչություններ։ Խազանդար-աղասին (գանձապետ) ղեկավարել է գանձարանը, սանդուխտար-աղասին՝ ծախսերը, ամբարդար-աղասին՝ բնամթերային տուրքերի գանձումը, սերաֆյուլ-բեկը զինված ուժերի հրամանամարն էր, դարուղան (ոստիկանապետ) կառավարել է քաղաքը և այլն։ Դատ․ ատյանը տնօրինել է շարիաթի նորմերով առաջնորդվող մահմեդ. հոգևորականությունը։ Խաներն իրենք են քննարկել քրեական, երբեմն նաև քաղաքաց. գործերը, երբ պատկառելի գումար էին խոստանում նրանց։ Ըստ էության՝ երկրում օրենք էին խանի կամքն ու քմահաճույքը, կիրառվել է մարմնական պատիժը։ Քաղաքաց. գործերի քննության ժամանակ քրիստոնյաները որոշակի իրավ․ ինքնավարություն են ունեցել, այն իրականացրել են Հայ եկեղեցին ու հոգևորականությունը, գավառ, ու գյուղ, մելիքներն ու տանուտերերը, որոնք գործը քննելիս ղեկավարվել են սովորութային իրավունքի նորմերով և Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»։ Վիճահարույց դատավճիռների վերջն․ լուծումը վերապահվել է Էջմիածնի կաթողիկոսությանը։ Եթե դատավեճը մահմեդականի և քրիստոնյայի միջև էր, ապա գործը քննվել է ըստ շարիաթի, իսկ գերապատվությունը տրվել է մահմեդականին ու նրա վկաներին։
Արլ․ Հայաստանում հողերը պետական, մասնավոր և եկեղեցական էին։ Հողատիրության ամենատարածված ձևը պետականն էր։ Երևանի խանության հողերի 70 %-ը պետ․ և արքունական էր։ Հողատիրության ժառանգ․ ձևը մուլքադար․ էր։ Մուլքադարներն իրավունք են ունեցել գանձելու հարկ-ռենտայի մուլք կոչվող մասը (բերքի 10 %-ը)։ Երևանի խանության գյուղերի 16 %-ը մուլքադար, էր, իսկ 3 %-ը՝ պետ-մուլքադար.։ Թիուլը շնորհվել է պետությանը մատուցած ծառայությունների դիմաց՝ հարկ-ռենտայից ժամանակավորապես կամ ցմահ օգտվելու իրավունքով։ Հողատիրության առանձնահատուկ ձև է ունեցել Սբ Էջմիածնի վանքը, ժառանգաբար տիրել է մի շարք գյուղերի, ունեցել է նաև սեփական հողեր ու այգիներ։
Երկրում ցածր էր տնտեսության հիմն․ ճյուղի՝ գյուղատնտեսության արդյունավետությունը։ Արտադրության առավել զարգացած շրջանի՝ Արարատյան դաշտի հիմն․ գյուղատնտ․ մշակաբույսերն էին ցորենը, գարին, բրինձը, բամբակը, ծխախոտը, վուշը, քնջութը։ Բամբակն արտահանվել է հարևան երկրներ։ Տեխ. մշակաբույսերի, բրնձի, մրգատու ծառերի, խաղողի մշակումը նպաստել է ապրանքադրամ. հարաբերությունների զարգացմանը։ Հս․ շրջաններում հիմնականում մշակել են հացահատիկային բույսեր, իսկ Արցախում՝ նաև թթենի՝ հում մետաքս ստանալու համար։ Զարգացած էր ձիաբուծությունը. դարաբաղյան նժույգները մեծ պահանջարկ են ունեցել Պարսկաստանում։ Թաթար և քուրդ վաչկատուն ցեղերն զբաղվել են անասնապահությամբ, որն արհեստավորներին ապահովել է բրդի, կաշվի հումքով, մորթիներով։
Գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել արհեստ․ ոռոգումը։ Ջրօգտագործումը կարգավորելու համար մահալներում և գյուղերում նշանակվել են ջրաբաշխներ։
Յուրաքանչյուր գյուղ․ համայնք առանձին տնտ․ և վարչ․ միավոր էր, որի հիմն․ բջիջը ծուխն էր։ Ծուխը համայնքի հողօգտագործման ու հարկերի բաշխման հարցերում ունեցել է որոշակի ինքնուրույնություն։ Համայնքի գլուխ կանգնած էր ընտրովի տանուտերը (քյոխվա, քեդխուդա), իսկ հիմն․ հարցերը լուծվել են տարին 2 անգամ գումարվող գյուղ․ հավաքներում։ Գյուղացիները կատարել են պետ․ նշանակության կոռային աշխատանքներ, կալվածատիրոջ համար՝ նաև կոռ ու բեգար։ «Երևանի խանության գյուղացիները, գրում է Խաչատուր Աբովյանը, կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել»։
Արհեստագործության և առևտրի կենտրոններ էին Երևանը, Նախիջևանը, Շուշին։ Վրաստանի արհեստավորության