Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանալու և միասին Վրաստան ներխուժելու փորձը։

1810-ին ռուսները ռազմ․ հաջողություններ են ունեցել թուրքերի դեմ Սև ծովի ափին, իսկ 1811-ին գրավել են Ջավախք գավառի կենտրոն Ախալքալաքը։ Դանուբյան ճակատում ռուս, զորքի հաջողություններն ստիպել են Թուրքիային 1812-ի մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն, որով Ախալքալաքն ու հարակից տարածքն անցել են թուրքերին, իսկ Բեսարաբիան՝ Դանուբի շրջանում, Ռուսաստանին։

Օգտվելով Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի Ռուսաստան ներխուժումից (1812-ի հունիս)՝ պարսիկներն աշխուժացրել են իրենց գործողություններն Անդրկովկասում։ Նապոլեոնին ջախջախելուց հետո ռուսները հարձակվել են նաև պարսիկների վրա։ Աբբաս Միրզան Արցախում, Լենքորանում, Ասլանդուզում և Մեղրիում ծանր պարտություն է կրել, և Ֆաթհ Ալի շահը հարկադրված 1813-ի հոկտ. 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել է պայմանագիր, որով Պարսկաստանը մեկընդմիշտ հրաժարվել է Արլ․ Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Թալիշի խանություններից։ Արլ. Հայաստանից Ռուսաստանին են անցել Շիրակը, Արցախը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը։ Երևանի ու Նախիջևանի խանությունները մնացել են պարսից տիրապետության տակ։

Չհաշտվելով Անդրկովկասում իր տարածքային կորուստների հետ՝ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814-ին Թեհրանում պայմանագիր էր կնքել, ձգտում էր վերանվաճել դրանք։ 1816-ի հոկտ-ին Նիկոլայ Ռտիշչևին փոխարինած գեն. Ալեքսեյ Երմոլովը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել շահի հետ։ Սակայն 1826-ի գարնանը պարսից արքունիքում հաղթել է Աբբաս Միրզայի ռազմատենչ խմբավորումը, և պարսկ. զորքերն առանց պատերազմ հայտարարելու 1826-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ՝ սկսելով Երկրորդ ռուս-պարսկ. պատերազմը։

Աբբաս Միրզան 60-հազարանոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Արցախ՝ Թիֆլիս արշավելու նպատակով։ Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել Շուշիի բերդը։ Ռուս, կայագորը (1700 հոգի) և բերդում ապաստանած հայերը գնդ. Իվան Ռեուտի հրամանատարությամբ դիմել են ինքնապաշտպանության։ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՛ք մինչև վերջին մարդը։ Հայերին զինե՛ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն։ Սպասեցեք մեզ»։

Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմ․ պլանները։ Սեպտ. 3-իև գեն. Վալերիան Մադաթովը (Մադաթյան) Շամքորի մոտ 2-հազարանոց ջոկատով ջախջախել է Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտ. 5-ին գրավել Ելիզավետպոլը։ Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեն. Իվան Պասկևիչը։ Սեպտ. 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուս. 8-հզ-անոց զորամասը պարտության է մատնել Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակին և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ։

1827-ի մարտին Երմոլովին փոխարինել է Պասկևիչը։

Ապրիլի 2-ին ռուս․ առաջապահ զորքերը և հայ կամավոր․ գումարտակները գեն. Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը։ Մայիսի 13-ին ռուս. գլխ. ուժերը Պասկևիչի հրամանատարությամբ մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին։ Գեն. Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխ․ ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն։ Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկ. բանակին։ Հուլիսի 7-ին