Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևելյան Հայաստանում Ռուսական կայսրության կազմում

Արլ․ Հայաստանում խանական կարգերի տապալումից հետո անհրաժեշտ էր ստեղծել նոր իշխանություն։ Երևանի գրավումից հետո՝ 1827-ի հոկտ. 6-ին, ստեղծվել է Երևանի ժամանակավոր վարչություն (ռազմավարչ. մարմին)՝ գեն. Աֆանասի Կրասովսկու նախագահությամբ, Երևանի պարետ փոխգնդ. Բորոդինի ու Ներսես արք. Աշտարակեցու անդամակցությամբ։ Վարչությունը զորքերին մատակարարել է պարենամթերք, ապահովել է երկրի անվտանգությունը, հաստատել է կարգ ու կանոն, հաշվառել ու պետականացրել է սարդարի ունեցվածքը, ներքին պահակային ծառայության համար հայերից կազմել ջոկատներ և այլն։ Նիկոլայ I կայսեր 1828-ի մարտի 21-ի հրամանագրով՝ Երևանի ու Նախիջևանի նախկին խանություններից և Օրդուբաղի օկրուգից կազմվել է Հայկ․ մարզը՝ Երևան կենտրոնով։ Այն նախապես բաժանվել է Երևանի ու Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգից կազմել է Հայկ. մարզը՝ Երևան կենտրոնով: Այն նախապես բաժանվել է Երևանի ու Նախիջևանի գավառների և օրդուբադի օկրուգի. 1833-ի վարչ. բաժանմամբ՝ Երևանի գավառը բաժանվել է Երևանի, Շարուրի, Սուրմալոփ և Սարդարապատի օկրուգների, իսկ Նախիջևանի գավառն ու Օրդուբադի օկրուգը պահպանվել են։

Հայկ․ մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում եղել են 2 ռուս զինվորական, 1-ական ներկայացուցիչ՝ հայ և մահմեդ. բնակչությունից, 3 խորհրդական, որոնք վարել են գործադիր, ֆինանս․, տնտ․ ու դատ․գործերը։ Հարկերի ու տուրքերի գանձման համար ստեղծվել են առանձին վարչություն և հատուկ կոմիսարի պաշտոն։ Մարզային վարչության պետ է նշանակվել գեն. Ալեքսանդր Ճավճավաձեն (մինչ այդ Ի. Պասկևիչը ԲԵսարաբիա էր աքսորել Ներսես արք. Աշտարակեցուն և հեռացրել գեն. Ա. Կրասովսկուն), որին 1830-38-ին փոխարինել է հայ իշխան գեն. Բեհբութովը։ Նախիջևանի գավառում և Օրդուբադի օկրուգում իշխանությունը թողնվել է մահմեդ. նաիբներին (իբր պատերազմի ժամանակ մատուցած մեծ ծառայությունների համար), որն առաջ է բերել հայ բնակչության դժգոհությունը։ Երևանում և Նախիջևանում հիմնվել են քաղաքային, գավառներում՝ գավառ. դատարաններ և ոստիկան. վարչություններ։ 1840-ի ապրիլի 10-ի հրամանագրով, Անդրկովկասի նոր վարչ. բաժանմամբ, ստեղծվել են Վրացա-Իմերեթ. նահանգը՝ Թիֆլիս. և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոններով։ Վրացա-Իմերեթ. նահանգի մեջ մտել են Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Գուրիայի գավառները, իսկ Կասպիական մարզի մեջ՝ Շիրվանը, Ղարաբաղը, Շաքին, Բաքուն, Թալիշը, Դերբենդը և Ղուբան։

Հայկ. մարզի վերացումով խորտակվել են հայկ․ ինքնավարության պատրանքները իսկ երկրամասի նոր վարչ․ բաժանմամբ անտեսվել են սահմանազատման ազգ․ առանձնահատկությունները։

Ցար. կարգերն ամրապնդելու նպատակով 1844-ին հիմնվել է Կովկասի փոխարքայությունը. առաջին փոխարքակոմս Միխայիլ Վորոնցովը երկրամասի մի շարք շրջաններում հիմնել է քաղաքաց. վարչություններ։ 1846-ի դեկտ. 14-ի օրենքով՝ կազմվել է 4 նահանգ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի։ 1849-ի հունիսի 9-ին ստեղծվել է Երևանի նահանգը (ներառել է Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի ու նոր Բայազետի գավառները), որով Արլ․ Հայաստանի զգալի մասն ամփոփվել է 1 վարչ․միավորի մեջ, և համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտ․ ու մշակութ․ զարգացման համար։

Նիկոլայ l-ի 1836-ի մարտի 11-ի հրամանագրով՝ վավերացվել, իսկ 1837-ի հունվ. 1-ից գործադրվել է եկեղեց. կանոնադրությունը՝ «Պոլոժենիեն», որով պետք է առաջնորդվեր Հայ եկեղեցին՝ Արլ․ Հայաստանը ռուս․

տիրապետության տակ անցնելուց հետո։ Կանոնադրությամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը պահպանում էր իր իրավունքները համայն հայության նկատմամբ, օրինականացվել են եկեղեցու հողատիր, և ունեցվածքային իրավունքները։ Հայ եկեղեցին չէր խառնվելու պետ․ գործերին, այլ տնօրինելու էր դպրոցի, լուսավոր, այլ հաստատությունների, ծեսերի և այլ հարցեր։ Ըստ կանոնադրության՝ 1837-ին Ռուսաստանում ստեղծվել են հայկ. 6 հոգևոր թեմեր (Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի, Շամախու, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի, Աստրախանի)․ յուրաքանչյուրն ունեցել է իր առաջնորդը.